Գյուլսին Օնայ (սեպտեմբերի 12, 1954(1954-09-12)[1], Ստամբուլ, Թուրքիա[2]), թուրք դաշնակահարուհի։

Գյուլսին Օնայ
Բնօրինակ անունթուրքերեն՝ Gülsin Onay
Ծնվել էսեպտեմբերի 12, 1954(1954-09-12)[1] (69 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա[2]
Երկիր Թուրքիա
Մասնագիտությունդասական դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա և Հաննովերի երաժշտության, դրամայի և մեդիայի համալսարան
ԱմուսինErsin Onay?
Պարգևներ
Կայքgulsinonay.com
 Gülsin Onay Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Դաշնամուր սկսել է նվագել երեք տարեկանից[3]։ Նրա առաջին ուսուցիչը եղել է մայրը[4]։

Վեց տարեկան հասակում իր համերգով ներկայացել է Ստամբուլի TRT ռադիոկայանում։ 10 տարեկան հասակում ստացել է կառավարական կրթաթոշակ Յուսթին Յեթենեկի Չոչուկլար Կանունուի օրոք (Օրենք բացառիկ տաղանդով օժտված երեխաների համար), որը նրան հնարավորություն է տվել սովորել նախ Անկարայում Միթհաթ Ֆենմենի և Ահմեդ Ադնան Սայգունի մոտ, իսկ երկու տարի անց՝ Փարիզի կոնսերվատորիայում, որտեղ նրա ուսուցիչներն էին Պիեռ Սանկանը, Մոնիկա Հաասը, Պիեռ Ֆիկեն և Նադյա Բուլանգերը։ 16 տարեկան հասակում ավարտել դաշնամուրի առաջին մրցանակով[5]։ Նա ուսումը շարունակեց Բերնհարդ Էբերտի մոտ՝ Հաննովեր քաղաքի երաժշտական դպրոցում։

Կարերիա խմբագրել

Իր կարիերայի սկզբում Օնայը մրցանակներ ստացավ առաջատար մրցույթներում, այդ թվում` Մարգարիտ Լոնգ-Ժակ Թիբոյի դաշնամուրային մրցույթում (Փարիզ) և Ֆերուչո Բուզոնիի դաշնամուրային միջազգային մրցույթում (Բոլցանո)։ Օնայի միջազգային կարիերան ընդգրկել է 80 երկիր բոլոր մայրցամաքներից՝ Վենեսուելայից մինչև Ճապոնիա։ Նա նվագակցել է մի շարք նվագախմբերի հետ` Դրեզդեն Ստաացկապելլե, Անգլիական պալատական նվագախումբ, Ճապոնիայի Ֆիլհարմոնիկ վագախումբ, Մյունխենի Ռադիոյի Սիմֆոնիայում, Բրիտանական Ֆիլհարմոնիայի նվագախումբ, Արքայական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկ, Տոկիոյի Սիմֆոնիա, Վարշավայի Ֆիլհարմոնիա և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբեր, դիրիժորներն են եղել Վլադիմիր Աշկենազին, Էրիխ Բերգելը, Մայքլ Բոդերը, Անդրեյ Բորեյկոն, Յորգ Ֆերբերը, Էդուարդ Գարդները, Նիիմ Ջարվին, Էմանուել Կրիվինը, Ինգո Մեցմախերը, Էսա -Պեկա Սալոնեն, Խոսե Սերեբիերը, Վասիլի Սինայսկին, Ստանիսլավ Վիսլոչկին և Լոթար Զագրոսեկը։ Օնայը մասնակցել է Բեռլինի, Վարշավայի, Գրանադայի, Մոցարտֆեստ Վյուրցբուրգի, Նյուպորտի, Շլեսվիգ-Հոլսթեյնի և Ստամբուլի երաժշտական փառատոններում։

2007 թվականին Օնայը Լեհաստանի կողմից Շոպենի ստեղծագործությունը բացառիկ կերպով ներկայացնելու համար արաժանացավ Պետական պարգևի։ Նա նաև ամբողջ աշխարհում ճանաչված է որպես Ահմեդ Ադնան Սայգունի երաժշտության լավագույն ներկայացնողը, ում ստեղծագործությունները մեծապես առանձին տեղ են զբաղեցնում համերգներում և ձայնագրություններում, և որի երկրորդ դաշնամուրային կոնցերտը (որի պրեմիերան Թուրքիայում և արտերկրում է) նվիրված էր նրան։ Այլ ժամանակակից կոմպոզիտորներ, ովքեր նրան նվիրել են ստեղծագործություններ,Հուբերտ Շտուպպները, Դենիս Դուֆուրը, Բուժոր Հոինիչը, Ժան-Լուի Պտին, Մուհիդին Դյուրուօղլուն և Մարկ-Անդրե Համելինն են։ Նա նաևառաջին անգամ հանդես է եկել Ստուպպների և Տաբակովի համերգներում։

Օնայը իր հայրենի Թուրքիայում կրում է Արվեստի պետական տիտղոսներ, իսկ Անկարայում Նախագահի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար է[6]։ Անկարայի Բիլկենթ համալսարանի «Բնակավայրի արվեստագետ» է և կրում է դոկտորի պատվավոր տիտղոսներ Ստամբուլի Բոսֆորի և Անկարայի Հացետեպ համալսարաններում։ Սեվդա Կենապ և Երաժշտական ընկերությունը 2007 թվականին Օնային շնորհեց հեղինակավոր Պատվավոր մրցանակ` Ոսկե մեդալ, իսկ 2011 թվականին Դոնիցետտիի դասական երաժշտական մրցանակաբաշխությունում նա ճանաչվեց «Տարվա դաշնակահար»[7]։ 2014 թվականիրն պարգևատրվել է Ստամբուլի 42-րդ Երաժշտական Փառատոնի պատվավոր մեդալով։

Օնայը Գյումուշլուկի դասական երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական գծով խորհրդական է[8]։

Ձայնագրություններ խմբագրել

«Բացառիկ դաշնակահար, ով օժտված է վիրտուոզ փայլով և անսահման էներգիայով, և՛ խելացի է, և՛ հուզականորեն զգայուն», Օնայը ձայնագրել է 20 ալբոմ։ 2007 թվականին Չայկովսկու 1-ին և Ռախմանինովի 3-րդ դաշնամուրային կոնցերտների կենդանի ձայնագրությամբ նրա ձայնասկավառակը ճանաչվել է քննադատների և վիրտուոզների կողմից։ 2008 թվականին CPO- ն թողարկեց Սայգունի երկու ձայնագրություները, ինչպես Բիլկենտի սիմֆոնիկ նվագախմբի, այնպես էլ Հովարդ Գրիֆֆիթսի քննադատական տարածումը։ Վերջերս VAI ամերիկյան պիտակը թողարկել է Գրեգի համերգի ու Սուրբ Սենի երկրորդ համերգի կենդանի կատարումների ձայնասկավառակը, որին 2011 թվականի սկզբին հաջորդում է կենդանի ասմունքի երկու ձայնասկավառակներից առաջինը, որը տեղի էր ունեցել Մայամիի Դաշնամուրի միջազգային փառատոնում։

Օնայի շատ համերգներ հեռարձակվել են եվրոպական ռադիոյով և հեռուստատեսությամբ, ԱՄՆ-ում՝ Ազգային Հանրային ռադիոյով;

Պարգևներ խմբագրել

  • Դոկտորի պատվավոր աստիճաններ Ստամբուլի Բոսֆորի և Անկարայի Հացետեպե համալսարաններում
  • 1987 թվականին Թուրքիայի Հանրապետության Պետական Արտիստ
  • 2003 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի Թուրքիայի ազգային կոմիտեի կողմից նշանակվել է բարի կամքի դեսպան
  • 2007 թվականին Լեհաստանի ազգային Վաստակի Ոսկե Խաչ, որը շնորհվել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու կողմից՝ Շոպենի երաժշտության իր բացառիկ կատարումների միջոցով լեհական մշակույթում ունեցած ներդրման համար
  • 2007 թվականին «Սևդա-կինապ» և Երաժշտական հիմնադրամի պատվավոր մրցանակներ
  • 2011 թվականին «Տարվա դաշնակահար» Դոնիցետիի դասական երաժշտության մրցանակներ
  • 2012 թվականին Մելվին Ջոնս Մարդկության մրցանակ
  • 2014 թվականին Ստամբուլի 42-րդ Երաժշտական փառատոնի պատվավոր մեդալ։

Այլ խմբագրել

Օնայի մայրը հայտնի թուրք մաթեմատիկոս և գիտնական Քերիմ Էրիմի դուստրն է։ Նրա հայրը գերմանացի ջութակահար Յոաքիմ Ռոյշն է։ Օնայի որդին՝ Էրկին Օնայը, պրոֆեսիոնալ ջութակահար է։ Այժմ նա Անկարայի պետական օպերայի և բալետի նվագախմբի համերգավար է։ Օնայն ամուսնացած է Քեմբրիջի համալսարանի հանրահաշվի և թվերի տեսության պրոֆեսոր Թոնի Շոլի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #134477049 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Gülsin Onay». Turkish Culture Foundation web site. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Gülsin Onay, pianist (interview)». Talent-unlimited.org.uk web sie. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «Piano Recital by Gülsin Onay acclaimed Turkish pianist». Massachusetts Institute of Technology web site Music Theater Arts News. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Gulsin Onay Piano Recital». Kaufman Music Center web site. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «Pianist Gülsin Onay in Luxembourg». Andante The Music Magazine of Turkey. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  8. Foundation, iClassical. «Gülsin Onay». iClassical Academy (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել