Գյուզին Դինո (սեպտեմբերի 21, 1910(1910-09-21)[1], Կոստանդնուպոլիս[1] - մայիսի 30, 2013(2013-05-30)[2][1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1]), թուրք լեզվաբան, թարգմանիչ և գրող։ Հայտնի է եղել իր մարքսիստական հայացքներով[3]։ Նկարիչ Աբիդին Դինոյի կինը[4]։

Գյուզին Դինո
թուրքերեն՝ Güzin Dino
Ծննդյան անունֆր.՝ Seniha Güzin Dikel[1]
Ծնվել էսեպտեմբերի 21, 1910(1910-09-21)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Վախճանվել էմայիսի 30, 2013(2013-05-30)[2][1] (102 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1]
Մասնագիտությունլեզվաբան, թարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՆոտր դամ դը Սիոն դպրոց
ԱշխատավայրՍտամբուլի համալսարան և Անկարայի համալսարան
ԱմուսինԱբիդին Դինո
 Güzin Dino Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1943 թվականին Ադանա քաղաքում ամուսնացել է Աբիդին Դինոյի հետ։ Վերջինս եղել է Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամ, իր հայացքների համար հետապնդվել է և ստիպված եղել գնալ Թուրքիայի հարավ։ 1952 թվականին չդադարող ճնշումների պատճառով նկարիչն ստիպված է եղել արտագաղթել Ֆրանսիա։ 1954 թվականին Գյուզին Դինոն հետևել է իր ամուսնուն[5]։

Ամուսինները շրջել են Ֆրանսիայում, Աբիդինի հիվանդության պատճառով հաճախ են այցելել առողջարաններ։ Ամուսինները բնակություն են հաստատել Փարիզի V շրջանում[5]։

Գյուզին Դինոն աշխատել է Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում, ինչպես նաև դասավանդել է արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում։ Գյուզին Դինոն ֆրանսերեն է թարգմանել գրող Յաշար Քեմալի և բանաստեղծ Նազըմ Հիքմեթի ստեղծագործությունները։ Նրա թարգմանությունները բազմիցս վերահրատարակվել են։ Գյուզին Դինոն երկար տարիներ գլխավորել է Միջազգային ֆրանսիական ռադիոյի թուրքալեզու բաժինը[5]։

Մահացել է 2013 թվականի մայիսի 30-ին 102 տարեկանում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Kader Konuk East West Mimesis: Auerbach in Turkey 2010- Page 263 «Interesting is specifically Güzin Dino’s work on Namık Kemal’s (1840—1888) literature written in exile. Approaching Turkish literature from a Marxist point of view, she argues in The Birth of the Turkish Novel that Kemal’s Intibah (Awakening) is …»
  4. Presse et mémoire: France des étrangers, France des libertés — 1990—170 «Les années cinquante verront, elles, le départ forcé d’intellectuels et militants kurdes, d’artistes et universitaires de gauche tels Abidin Dino, Guzin Dino, Pertev Naili Boratav, O. Remzi… qui influencent durablement la communauté turque et .»
  5. 5,0 5,1 5,2 5,3 Çakır Morin, Arzu (2015 թ․ մայիսի 30). «Türkiye'nin 100 yıllık tanığı hayata veda etti». Hürriyet (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուզին Դինո» հոդվածին։