Գլյուկոզի տոլերանտության թեստ

Գլյուկողի տոլերանտության թեստ, ախտորոշիչ հետազոտություն, որի ընթացքում տրվում է ընդունելու գլյուկոզ և կատարվում է արյան նմուշառում, որոշելու համար որքան արագ է գլյուկոզն արյան մեջ բարձրանում[1]։ Սովորաբար թեստը կիրառվում է շաքարային դիաբետի, ինսուլինառեզիստենտականության, բետա բջիջների խանգարված աշխատանքի, երբեմն նաև ռեակտիվ հիպոգլիկեմիայի, ակրոմեգալիայի և ածխաջրատային մետաբոլիզմի այլ խանգարումների հետազոտման նպատակով[2]։ Ամենահաճախ կիրառվող թեստի տարբերակը՝ օրալ գլյուկոզի տոլերանտության թեստն է, որի ժամանակ ներբերանային ներմուծվում է գլյուկոզի ստանդարտ չափաքանակ, այնուհետև 2 ժամ անց կատարվում է արյան նմուշառում[3]։ Տարիների ընթացքում, տարբեր նպատակների համար գլյուկոզ տոլերանտության թեստի բազում տարբերակներ են հորինվել՝ գլյուկոզի տարբեր ստանդարտ չափաքանակներով, ներմուծման տարբեր ուղիներով, նմուշառման տարբեր միջակայքերով և տևողություններով, արյան մեջ գլյուկոզից բացի չափվող տարբեր նյութերով։

Պատմություն խմբագրել

Գլյուկոզի տոլերանտության թեստն առաջիմն անգամ նկարագրվել է Ջերոմ Կոնի կողմից 1923 թվականին[4]։

Թեստը հիմնված էր 1913 թվականին Ա. Տ. Բ. Յակոբսոնի նախորդ աշխատանքի վրա, որտեղ նշբում էր, որ ածխաջրերի օգտագործումը բերում է արյան մեջ գլյուկոզի քանակության տատանումների, որի հիման վրա հետագայում եզրակացվեց, որ անձի գյլուկոզայի մակարդակն արյան մեջ նորմայում արագորեն կվերադառնա նորմալ քանակների[5][6]։

Թեստ խմբագրել

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը և շաքարային դիաբետով հետաքրքրված այլ կազմակերպությունների, 1970ականներից սկսած՝ թեսի ստանդարտ դեղաչափի և անցկացման ժամանակի հարցում եկան համաձայնության[7]։

Նախապատրաստում խմբագրել

Պացիենտին հրահանգվում է թեստին նախորդող օրերի և շաբաթների ընթացքում չսահմանափակել ածխաջրերի օգտագործումը[8]։ Հիվանդության ժամանակ թեստը չպետք է անցկացվի, քանի որ արդյունքները չեն արտացոլի առողջ մարդու գլյուկոզի մետաբոլիզմը։ 42,6կգ-ից քիչ կշռող անհատին չպետք է տալ չափահաս անձի համար նախատեսված դեղաչափ, այլապես գլյուկոզի բարձր քանակությունը կարող է ցույց տալ կեղծ դրական պատասխան։ Սովորաբար օրալ գլյուկոզի տոլերանտության թեստն անցկացվում է առավոտյան, քանի որ ցերեկային ռիթմով պայմանավորված գլյուկոզը ցերեկը կարող է զգալիերեն նվազել։ Պացիենտին հրահանգվում է թեստից առաջ 8-12 ժամ ոչինչ չուտել (միայն թույլատրվում է ջուր խմել)։ Որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են՝ սալիցիլատները, դիուրետիկները, հակացնցումային դեղերն ու օրալ հակաբեղմնավորիչները,կարող են ազդել թեստի արդյունքների վրա[9]։

Ընթացք խմբագրել

  1. Զրոյական ժամում կատարվում է արյան նմուշառում (բազային)։
  2. ԱՅնուհետև հիվանդին տրվում է գկյուկոզի նախապես չափված լուծույթ (տես ստորև), որն հիվանդը պետք է խմի 5 րոպեի ընթացքում։
  3. Գլյուկոզի (արյան մեջ) և երբեմն ինսուլինի քանակությունը չափելու համար արյունը վերցնում են ընդմիջումներով։ Նմուշառման միջակայքերը և նմուշների քանակը կախբած է հետազոտման նխատակից։ Շաքարային դիաբետի հասարակ սկրինինգային հետազոտության համար ամենակարևոր նմուշը վերցվում է 2 ժամ անց։ 0 և 2 ժամ հետո վերցված նմուշներն ամենակարևորն են։ Բժշկի ցանկությամբ պայմանավորված լաբորատորիան նույնիսկ կարող է 6 ժամ շարունակ նմուշառում կատարել։

Գլյուկոզի դեղաչափ և վարիացիա խմբագրել

  • ԱՀԿ-ն հորհուրդ է տալիս բոլոր չափահասների շրջանում օգտագործել 75 գ օրալ գլյուկոզ[10]։ Այս չափաքանակն է կիրառվում նաև Միացյալ Նահանգներում[11]։ Միայն երեխաների շրջանում է գլյուկոզի չափաքանակը համապատասխանեցվում է քաշին[10]։ Գլյուկոզի այս չափաքանակը պետք է խմել 5րոպեի ընթացքում։
  • Թեստի մեկ այլ տարբերակ է 50 գ գլյուկոզի ընդունումը և արյան նմուշառումը 1 ժամ անց, սա կիրառվում է հիմնականում հղիության ընթացքում գեստացիոն դիաբետի սկրինինգային հետազոտության ժամանակ[11]։

Այլ նյութերի նմուշառում խմբագրել

Եթե կա երիկամային գլյուկոզուրիայի կասկած, գլյուկոզն արյան մեջ քաղցած և ուտելուց 2 ժամ անց որոշելուց բացի, մեզով արտազատված գլյուկոզի քանակը որոշելու նպատակով՝ կարող ենք կատարել նաև մեզի նմուշառում[12]։

Արդյունքներ խմբագրել

  • Քաղցած վիճակում գլյուկոզան արյան մեջ պետք է լինի (որոշվում է մինչև ՕԳՏԹ-ն) 5.6 մմոլ/լ-ից ցածր (100 մգ/դլ). Քաղցած վիճակում գլյուկոզի մակարդակն արյան մեջ 5.6-ից 6.9 մմոլ/լ-ի (100 and 125մգ/դլ) սահմաններում համարվում է նախադիաբետ ("քաղցած գլիկեմիայի խանգարում"), և համապատասխանաբար քաղցած գլյուկոզայի մակարդակն արյան մեջ 7.0մմոլ/լ-ից ավելի (>126 մգ/դլ), համարվում է շաքարային դիաբետի ախտորոշից ցուցանիշ[11]։
  • 75 գ գլյուկոզով կատարված ԳՏԹ-ից 2 ժամ անց վերցված արյան նմուշում գլյուկոզի քանակությունը մեկնաբանվում է այսպես՝ գլյուկոզն արյան մեջ 7.8 մմոլ/լ (140 մգ/դլ) համարվում է նորմալ, իսկ ավելի բարձր ցուցանիշն համարվում է հիպերգլիկեմիա։ Գլյուկոզի քանակությունն արյան մեջ 7.8 մմոլ/լ-ից (140 մգ/դլ) 11.1 մմոլ/լ-ի (200 մգ/դլ) սահմաններում համարվում է գլյուկոզի տոլերանտության խանգարում, իսկ գլյուկոզն քանակն արյան մեջ 11.1 մմոլ/լ և ավել՝ հաստատում է շաքարային դիաբետ ախտորոշումը[11]։

Մանկաբարձների և Գինեկոլոգների Ամերիկյան Քոլեջը (ACOG) գեստացիոն դիաբետի ախտորոշման համար առաջարկում է երկփուլային հետազոտություն, որի առաջին փուլը կատարվում է 50 գ գլյուկոզի ընդունմամբ[11][13] Եթե մեկ ժամ անց արյան մեջ գկյուկոզի պարունակությունը կազմում է 7.8 մմոլ/լ-ից (140 մգ/դլ) ավելի[11], ապա այս փուլին հաջորդում է 100 գ գլյուկոզի ընդունումը[11]։ Հղիության դիաբետի ախտորոշումն այնուհետև կատարվում է արյան մեջ գլյուկոզի քանակության սահմանային կամ սահմանային ցուցանիշները գերազանցող առնվազն երկու արժեքների հիման վրա[11]։ Սահմանային ցուցանիշներն են՝

  • Արյան մեջ գլյուկոզան քաղցած վիճակում՝ 5.3 մմոլ/լ (95 մգ/դլ)
  • Գլյուկոզի ընդունումից 1 ժամ անց որոշված արյան գլյուկոզի քանակություն՝ 10.0 մմոլ/լ (180 մգ/դլ)
  • 2 ժամ անց՝ 8.6 մմոլ/լ (155մգ/դլ)
  • 3 ժամ անց՝ 7.8 մմոլ/լ (140 մգ/դլ)

Նմուշառման տեխնիկա խմբագրել

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն-ի կողմից հաստատված վերը նշված ախտորոշիչ կրիտերիաները միայն երակային արյան նմուշառման համար են կիրառելի։ Արյան գլյուկոզի քանակության որոշման լայն տարածում գտած մեթոդ է մազանոթային արյան մեջ գլյուկոզի որոշումը մատից նմուշառման եղանակով, որը քիչ ինվազիվ, պացիենտի համար ավելի հարմար մեթոդ է։ Չնայած քաղցած գլյուկոզի մակարդակները նունն են երակային և մազանոթային արյան մեջ, բայց պոստպրանդիալ (ուտելուց հետո) գլյուկոզի քանակները կարող են տարբերվել։

Տարատեսակներ խմբագրել

Ստանդարտ 2 ժամվա ընթացքում կատարվող գլյուկոզի տոլերանտության թեստը (ԳՏԹ) շաքարային դիաբետի բոլոր տեսակներն ախտորոշելու կամ ճշտելու համար բավարար է, բացառությամբ դիաբետի զարգացման վաղ շրջանների։

Մի շարք այլ նպատակների համար, օրինակ ռեակտիվ հիպոգլիկեմիայի կամ հիպոթալամիկ ճարպակալման ախտորոշման համար, կիրառվում են ավելի երկար թեստեր։ Երբեմն Ինսուլինառեզիստենտականության կամ անբավարարության համար որոշում են նաև ինսուլինի մակարդակը[14]։

Ռեակտիվ հիպոգլիկեմիան ախտորոշելու գործում ԳՏԹ-ն ունի սահմանափակ կիրառություն, քանի որ նորմալ ցուցանիշները չեն բացառում ախտորոշումը, իսկ ոչ նորմալ ցուցանիշները չեն հաստատում, որ պացիենտի մնացած գանգատները կախված են շեղված ԳՏԹ ցուցանիշների հետ։ Շատերը առանց ռեակտիվ հիպոգլիկեմիայի սիմպտոմատիկայի կարող են ավելի ուշ ունենալ արյան մեջ գլյուկոզի ցածր քանակություն[15]։

Օրալ գլյուկոզով փորձ խմբագրել

Օրալ գլյուկոզով փորձն օրալ գլյուկոզի տոլերանտության թեստի ավելի կարճ տարբերակն է, կիրառվում է հղիների մոտ գեստացիոն դիաբետի ախտանիշների հայտնաբերման համար[3][16]։ թեստը կարելի է իրականացնել օրվա ցանկացած ժամի,ոչ դատարկ ստամոքսով[3]։ Փորձի ժամանակ կիրառվում է 50 գ գլյուկոզ, չափումները կատարվում են 1 ժամ անց[3]։

ՕԳՏԹ-ի սահմանափակումներ խմբագրել

ՕԳՏԹ-ն չի տարբերակում ծայրամասային հյուսվածքների ինսուլինառեզիստենտականությունը և ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների կեղմից ինսուլինի նվազած արտադրությունը։ ՕԳՏԹ-ն ավելի քիչ հավաստի է, քան հիպերինսուլինեմիկ էուգլիկեմիկ փորձը, որը համարվում է ինսուլինառեզիստենտականության ոսկե ստանդարտ, կամ ինսուլինի տոլերանտության փորձը, բայց տեխնիկապես ավելի հեշտ կատարվող է։ HOMA-IR (հոմեոստատիկ գնահատման մոդել) ինսուլինառեզիստենտականությունը որոշելու ավելի հարմար տարբերակ է, այն կարող է կիրառվել համաճարակաբանական հետազոտություններում, բայց պետք է հիշել, որ շաքարային դիաբետ ունեցող հիվանդների դեպքում կարող է ցույց տալ սխալ արդյունքներ[17][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:MeshName
  2. DeFronzo RA, Abdul-Ghani M (2011). «Assessment and treatment of cardiovascular risk in prediabetes: impaired glucose tolerance and impaired fasting glucose». American Journal of Cardiology. 108 (3 Suppl): 3B–24B. doi:10.1016/j.amjcard.2011.03.013. PMID 21802577.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Institute for Quality and Efficiency in Health Care. «Glucose tolerance test: how does it work exactly?». Informed Health Online. Institute for Quality and Efficiency in Health Care. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  4. Conn, JW. (1940). «Interpretation of the glucose tolerance test. The necessity of a standard preparatory diet». Am J Med Sci. 199: 555–64. doi:10.1097/00000441-194004000-00014.
  5. Traugott, K. (1922). «Über das Verhalten des Blutzuckerspiegels bei wiederholter und verschiedener Art enteraler Zuckerzufuhr and dessen Bedeutung für die Leberfunktion». Klin. Wochenschr. 1 (18): 892. doi:10.1007/BF01715866. S2CID 32368110.
  6. Staub, H. (1921). «Bahnung im intermediaren Zuckerstoffwechsel». Biochem. Z. 118: 93.
  7. American Diabetes Association (2013). «Standards of Medical Care in Diabetes—2013». Diabetes Care. 36 (Suppl 1): S11–S66. doi:10.2337/dc13-S011. ISSN 0149-5992. PMC 3537269. PMID 23264422.
  8. Klein, Klara R.; Walker, Christopher P.; McFerren, Amber L.; Huffman, Halie; Frohlich, Flavio; Buse, John B. (2021). «Carbohydrate Intake Prior to Oral Glucose Tolerance Testing». Journal of the Endocrine Society. 5 (5): bvab049. doi:10.1210/jendso/bvab049. PMC 8059359. PMID 33928207.
  9. Salvaggio, Heather L; Zaenglein, Andrea L (2010 թ․ օգոստոսի 9). «Examining the use of oral contraceptives in the management of acne». International Journal of Women's Health. 2: 69–76. doi:10.2147/ijwh.s5915. ISSN 1179-1411. PMC 2971728. PMID 21072299.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. 10,0 10,1 World Health Organization and International Diabetes Federation (1999). Definition, diagnosis and classification of diabetes mellitus and its complications. Geneva, Switzerland: World Health Organization.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 American Diabetes Association (2019 թ․ դեկտեմբերի 20). «2. Classification and Diagnosis of Diabetes: Standards of Medical Care in Diabetes—2020». Diabetes Care. 43 (Supplement 1): S14–S31. doi:10.2337/dc20-S002. PMID 31862745. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  12. «Glucose - Urine». ucsfhealth.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 17-ին.
  13. Committee on Practice Bulletins—Obstetrics (2018 թ․ փետրվար). «ACOG Practice Bulletin No. 190: Gestational Diabetes Mellitus». Obstetrics & Gynecology. 131 (2): e49–e64. doi:10.1097/AOG.0000000000002501. PMID 29370047. S2CID 3395229.
  14. Lv, Xue; Fang, Kun; Hao, Wenqing; Han, Yuxin; Yang, Nailong; Yu, Qing (2020 թ․ դեկտեմբերի 2). «Identification of Reactive Hypoglycemia with Different Basic BMI and Its Causes by Prolonged Oral Glucose Tolerance Test». Diabetes, Metabolic Syndrome and Obesity: Targets and Therapy. 13: 4717–4726. doi:10.2147/DMSO.S280084. ISSN 1178-7007. PMC 7719337. PMID 33293845.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  15. Pant, Vivek; Mathema, Safala; Jha, Sandeep; Paudel, Sujay Dutta; Baral, Suman (2021 թ․ դեկտեմբերի 7). «The Detection of Postprandial Hypoglycemia with 5-Hour Oral Glucose Tolerance Test». EJIFCC. 32 (4): 451–457. ISSN 1650-3414. PMC 8751404. PMID 35046763.
  16. Hartling, L; Dryden, DM; Guthrie, A; և այլք: (2012 թ․ հոկտեմբեր). Screening and Diagnosing Gestational Diabetes Mellitus. Agency for Healthcare Research and Quality. էջեր 1–327. PMC 4781607. PMID 24423035. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  17. Muniyappa R, Lee S, Chen H, Quon MJ (2008). «Current approaches for assessing insulin sensitivity and resistance in vivo: advantages, limitations, and appropriate usage». American Journal of Physiology. Endocrinology and Metabolism. 294 (1): E15–E26. doi:10.1152/ajpendo.00645.2007. PMID 17957034. S2CID 848540.
  18. Antuna-Puente B, Disse E, Rabasa-Lhoret R, Laville M, Capeau J, Bastard JP (2011). «How can we measure insulin sensitivity/resistance?». Diabetes & Metabolism. 37 (5): 179–88. doi:10.1016/j.diabet.2011.01.002. PMID 21435930.