Գլիսեր, արագընթաց թեթև նավ (սահանավ)։ Հատակի հատուկ ձևի շնորհիվ շարժման ժամանակ առաջանում է հիդրոդինամիկ ուժ, որը բարձրացնելով նավի ցռուկային մասը, այն հանում է ջրի երես։ Այսպիսով կրճատվում է ջրի հետ նավի հատակի շփման մակերևույթը, փոքրանում է շարժման դիմադրությունը և մեծանում է արագությունը։ Գլիսերների վրա տեղակայում են ներքին այրման թեթև շարժիչներ, գազային տուրբիններ, թիապտոոուտակներ, ջրացայտեր։

Գիսեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 95