Գլինկայի փողոց (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլինկայի փողոց (այլ կիրառումներ)

Գլինկայի փողոց (ռուս.՝ Улица Глинки), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Պերվոմայսկի շրջանում, Օրջոնիկիձե ավանում։ Անվանվել է ռուս նշանավոր կոմպոզիտոր Միխայիլ Իվանովիչ Գլինկայի (1804-1857) պատվին։ Սկիզբ է առնում Մեդնոգորսկայա փողոցից և ավարտվում Մոժայսկայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 2 կիլոմետր է։

Գլինկայի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն2 կմ
Անվանվել էՄիխայիլ Գլինկա
Փոստային ինդեքս344020

Նկարագրություն խմբագրել

Դոնի Ռոստով քաղաքի Գլինկայի փողոցը սկսվում է Մեդնոգորսկայա փողոցից, հատում Աբականսկայա, Շչերբակովի, Արեֆևի, Խաղաղ Դոնի, Դնեպրոպետրովսկի, Բրեստի, Դունդիչի, Գրամշիի 1-ին, Գրամշիի 2-րդ փողոցները և ավարտվում Մոժայսկայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 2000 մետր է։ Փողոցում կա համարակալված 154 շինություն։

Գլինկայի փողոցի փոստային դասիչն է՝ 344020։

Փողոցն անվանվել է ռուս նշանավոր կոմպոզիտոր Միխայիլ Իվանովիչ Գլինկայի (1804-1857) պատվին։ Գլինկան առաջինն է, ում ստեղծագործությունները ճանաչում են ստացել Եվրոպայում, նա հաճախ բնորոշվում է որպես ռուսական դասական երաժշտության հայր։ Նրա հիմնական ստեղծագործություններն են՝ «Կյանքը հանուն ցարի» («Жизнь за царя», 1836) և «Ռուսլան և Լյուդմիլա» («Руслан и Людмила», 1837, 1842) օպերաները, «Կամարինսկայա», «Իսպանական նախերգանք» № 1 և 2, «Վալս-ֆանտազիա» սիմֆոնիկ ստեղծագործությունները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3, էջ 94». Վերցված է 2019 Մայիսի 8-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել