Ժամանակակից կատարողական արվեստների Գլասթոնբերիի փառատոն (անգլ.՝ Glastonbury Festival of Contemporary Performing Arts, անվանումը հաճախ կրճատվում է մինչև Գլասթո (անգլ.՝ Glasto) կամ Գլասթոնբերի), երաժշտական փառառոն, որն անցկացվում է 1970 թվականից Մեծ Բրիտանիայի Գլասթոնբերի քաղաքի մոտակայքում[1]։ Միջոցառումն (որն ի սկզբանե անվանվում էր «Glastonbury Fayre») իր գոյության առաջին տարիներից ստացել է «բրիտանական Վուդստոքի» համբավը և ավանդաբար համարվում է Բրիտանիյի երաժշտական տարվա գլխավոր իրադարձություններից մեկը[2][3]։ Գլասթոնբերիի փառատոնը հայտնի է նախևառաջ իր ռոք համերգներով, սակայն դրա շրջանակներում տեղի են ունենում նաև պարային, բանահյուսական, թատերական և կրկեսային կոլեկտիվների բազմաթիվ ելույթներ և կազմակերպվում են գեղարվեստական ցուցադրություններ։

Գլասթոնբերի փառատոն
(անգլ.՝ Glastonbury Festival)
ՏեսակԵրաժշտական փառատոն
Հաճախականություն203,500 (2019)
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎայրՓիլթոն, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիա
Ակտիվ49 տարի
ԱռաջինըՍեպտեմբերի 19, 1970 (1970-09-19)
ՎերջինըՀունիսի 26, 2019 (2019-06-26) – Հունիսի 30, 2019 (2019-06-30)
ԺանրԿատարողական արվեստների փառատոն
glastonburyfestivals.co.uk
51°09′09″ հս․ լ. 02°35′23″ ամ. ե.HGЯO
 Glastonbury Festival Վիքիպահեստում

Փառատոնը հիմնադրել է ֆերմեր Մայքլ Իվիսն (անգլ.՝ Michael Eavis) է, որի տարածքում էլ անցկացվում է Գլասթոնբերին։

2009 թվականին փառատոնն այցելել է մոտ 190,000 մարդ[4]։ Տոմսերի գինը բարձրանում է ամեն տարի, և 2011 թվականին մեկ տոմսի արժեք է 195 ֆունտ էր[5]։

2020 թվականի հունիսի 24-ից 28-ը պետք է կայանար հոբելյանական 50-րդ փառատոնը, որի համար վաճառած է եղել ավելի քան 135,000 տոմս։ Սակայն մեկնարկից 3 ամիս առաջ փառատոնը չեղյալ է հայտարարվել COVID-19 համավարակի պատճառով։ 2020 թվականի մարտի 18-ին կազմակերպիչները պաշտոնապես հաստատել են միջոցառման չեղարկումը և բոլոր տոմս գնողներին առաջարկել են կամ վերադարձնել միջոցները, կամ տեղափոխել այդ գումարը հաջորդ տարվա վրա՝ տոմսեր ձեռք բերելու հնարավորության երաշխիքով[6]։

Անցկացման վայր խմբագրել

 
Worthy Farm՝ սովորական կաթնամթերքի ֆերմա Բրգաձև բեմի և 1983 թվականին փառատոնի առաջին այցելուների վրանների ֆոնին

Փառատոնն անցկացվում է Հարավարևմտյան Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում գտնվող Worthy Farm ֆերմայում, որը գտնվում է Փիլթոն և Փիլ փոքր գյուղերի միջև՝ Գլասթոնբերի քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա[7]։ Միջոցառման համար հատկացվող տարածքը մոտավորապես 1100 ակր է (4,4 կմ²)[8]։

Ֆերման գտնվում է Ուայթլեյք գետի ակունքում, որը ֆերմայի տարածքում հոսող երկու վտակներ է ձևավրում։ Այսպիսի դիրքը նպաստում է ջրհեղեղներին, որոնք տեղի են ունեցել 1997, 1998 և 2005 թվականներին, ինչպես նաև հողի վերին շերտի լղոզմանը, որի արդյունքում կեղտը դարձել է փառատոնի տարբերակիչ առանձնահատկությունը։

Վերջին տարիներին փառատոնի տարածքն իրենից սահմանափակ հասանելիությամբ ցանկապատված համալիր է ներկայացնում՝ հյուսիսում գտնվում է Բրգաձև բեմը (անգլ.՝ Pyramid stage), հարավում՝ Լրացուցիչ բեմը (անգլ.՝ Other stage), իսկ արևելքում՝ ատրակցիոններ և կրկես։ Հարավում գտնվող մարգագետինները օգտագործվում են ցուցահանդեսների համար։

Վիճակագրական տվյալներ խմբագրել

  • Այցելուների համար բացվել են փողրակների տեսքով 3225 զուգարաններ և պիսուարներ՝ 700 մետր ընդհանուր երկարությամբ[9]։ Լոնդոնի Օլիմպիաական խաղերի ժամանակ զուգարանի խցիկների մեծ պահանջարկը դարձել է 2012 թվականին փառատոնի չեղարկման պատճառ[10]։
  • Փառատոնի հինգ օրվա ընթացքում միջինը մեկ միլիոն գալոն ջուր է սպառվում (≈ 3,780,000 լիտր)[11]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

DJ Magazine խմբագրել

Տարեթիվ Կատեգորիա Աշխատանք Արդյունք Ծան.
2019 Աշխարհի լավագույն փառատոն Գլասթոնբերի՝ Գլասթոնբերի, ՄԹ 2րդ [12]

NME Awards խմբագրել

Տարեթիվ Կատեգորիա Աշխատանք Արդյունք Ծան.
2010 Լավագույն փառատոն Գլասթոնբերի Հաղթանակ
2011 Հաղթանակ
2012 Հաղթանակ
2014 Հաղթանակ
2015 Հաղթանակ
2016 Հաղթանակ
2017 Հաղթանակ
2018 Հաղթանակ
2019 Հաղթանակ
2020 Հաղթանակ [13]

Պատկերասրահ խմբագրել

Մատենագրություն խմբագրել

  • Shearlaw, John; Aubrey, Crispen Glastonbury Festival Tales. — Ebury Press[en], 2005. — ISBN 0-09-189763-7
  • Naylor, Royston Stone Free: A Photographic Trip Through 10 Years of Glastonbury Festival. — Southgate publishers, 2002. — ISBN 1-85741-145-5
  • McKay, George (2000) Glastonbury: A Very English Fair. London: Victor Gollancz. ISBN 0-575-06807-8
  • McKay, George (1996) Senseless Acts of Beauty: Cultures of Resistance Since the Sixties, chapter 1 'The free festivals and fairs of Albion'. London: Verso. ISBN 1-85984-028-0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Glastonbury Festival» (անգլերեն) — etoday.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. «Flastonbury» (անգլերեն) — www.glastonburyfestivals.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. Любители музыки раскупили 150 тыс билетов на Glastonbury за 29 минут // «РИА Новости», 2014
  4. Фоторепортаж с Гластонбери—2009 в газете The Boston Globe (անգլ.)
  5. Фото: яркие моменты фестиваля Гластонбери
  6. «A Statement from Glastonbury Festival» (անգլերեն). 2020 թ․ մարտի 18. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին. «We are so sorry to announce this, but Glastonbury 2020 will have to be cancelled»
  7. Расположение фермы (GeoHack)
  8. Fine Guide to the Festival Արխիվացված 2009-07-10 Wayback Machine (2009) (անգլ.)
  9. Facilities/Toilets Արխիվացված 2009-12-16 Wayback Machine — описание на официальном сайте (անգլ.)
  10. Glastonbury to skip a year in 2012 as toilets head to London
  11. Facilities/Water supply Արխիվացված 2009-12-18 Wayback Machine — описание на официальном сайте (անգլ.)
  12. «DJ Mag's Top 50 festivals 2019». DJMag.com. 2019 թ․ մայիսի 16.
  13. https://www.expressandstar.com/entertainment/music/2020/02/13/nme-awards-2020-full-list-of-winners/

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլասթոնբերի (փառատոն)» հոդվածին։