Գիր ու գիրք

գրականության և մշակույթի եռամսյա հանդես, Հայ գրականության բարեկամ­ների միության հրատարակություն

«Գիր ու գիրք», գրականության և մշակույթի եռամսյա հանդես։ Հայ գրականության բարեկամ­ների միության հրատարակություն։

Գիր ու գիրք
Տեսակպարբերական
Հիմնադրվել է1970
ԳրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Լուծարվել է1980

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1970-1980 թվականներին Նյու Յորքում (1956-1969 թվականներին՝ «Հաղորդագրութիւն»)՝ հայերեն և անգլերեն։ Խմբագիր՝ Խաչատուր Մակարյան։

Ամերիկահայ ընթերցողին ծանոթացրել է գրական շարժման ընթացքին Հայաստանում և Սփյուռքում։ Լեզուն համարել է ազգապահպանման հիմնական գործոն։ Պարբերաբար ներկայացրել է սփյուռքահայ արվեստագետներին, լուսաբանել է Խորհրդային Հայաստանի մշակութային կյանքի նորությունները, պատմական հուշարձանների պահպանման ու վերականգնման աշխատանքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։