Գիտությունը Շվեդիայում, Շվեդիայում գիտնականների կողմից զարգացվող գիտության ուղղությունները։ Գիտության զարգացումը Շվեդիայում հիմնականում պայմանավորված է իր ժողովրդի տաղանդով, շվեդական կրթությամբ և մանկավարժությամբ[1]։ Շվեդիայի գիտնականները զգալի ներդրում են ունեցել համաշխարհային մշակույթի և գիտության զարգացման բնագավառում։ Շվեդական բարձրորակ գիտական և տեխնոլոգիական զարգացումը հայտնի է ամբողջ աշխարհում։ Հարկ է նշել, որ 18-րդ դարում Շվեդիայի գիտությունը գտնվել է Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից ներթափանցած լուսավորչական գաղափարների ազդեցության ներքո[2]։ Բնագիտության զարգացումը Շվեդիայում կապված է Ուպսալայում և Լունդում առաջին համալսարանների կազմավորման և Ուպսալայում աստղադիտարանի բացման հետ։ 1710 թվականին հիմնադրվեց Ուպսալայի Թագավորական գիտական ընկերությունը, իսկ 1739 թվականին՝ Ստոկհոլմի Թագավորական գիտությունների ակադեմիան։

Գիտությունների թագավորական ակադեմիայի շենք
Ալֆրեդ Նոբել

Ակադեմիայի առաջին նախագահը Կառլ Լիննեյն էր։ Նա մեծ ազդեցություն ունեցավ Շվեդիայում գիտության ձևավորման վրա։ Շվեդիայի գիտությունների ակադեմիան 1739 թվականին հրատարակեց առաջին շվեդական գիտական ամսագիրը։

Կառլ Լինեյ, շվեդ բնագետ (բուսաբան, կենդանաբան, հանքաբանաբան) և բժիշկ

Բնական և տեխնիկական գիտություններ խմբագրել

 
Անդերս Ցելսիուս (շվեդ.՝ Anders Celsius
 
Ուպսալայի տիեզերական աստղադիտարան, որը հիմնադրել է Անդերս Ցելսիուսը

Բնագետ և բնախույզ Կարլ Լիննեյը[3] մեծապես ազդել է Շվեդիայում գիտության կայացման գործում։ Նա ստեղծեց իր ժամանակի համար համապարփակ բնության համակարգ, որը հրապարակվեց 1735 թվականին, առաջին անգամ սկսեց հետևողականորեն կիրառել բինարային անվանակարգը։ Կարլ Լիննեյը նաև Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ էր։ Լիննեյը համարվում էր հսկայական կենդանական և բուսական աշխարհի ժամանակակից դասակարգման «հայրը»[4][5], նա դրեց կարգաբանության, կենդանական և բուսական աշխարհի դասակարգման հիմքերը։ Ինքը Լիննեյը հայտնաբերեց և նկարագրեց Սկանդինավիայի ավելի քան հազար բուսատեսակներ։

Ֆիզիկա խմբագրել

Լիննեյի ժամանակակից Անդերս Ցելսիուսը, (1701-1744) լինելով ֆիզիկոս և աստղագետ, պատմության մեջ իր անունն անմահացրել է ջերմաչափերի համար հարյուր աստիճանանոց սանդղակի ներդրմամբ։ Շվեդիայում աստղագիտության բնագավառում գիտական աշխատանքների համակարգի սկզբնավորումը կապված է Անդերս Ցելսիուսի այս ոլորտում կատարած աշխատանքների հետ։ Հենց Ցելսիուսի կողմից 1741 թվականին ստեղծվեց Շվեդիայի ամենահին աստղադիտարանը Ուպսալա քաղաքում և եղել է նրա տնօրենը։ Գիտությունների Ակադեմիայի հիմնադիրներից մեկը` Մ. Տրիվալդը, պրոպագանդում էր հետազոտական ֆիզիկան Շվեդիայում, կառուցեց Սկանդինավիայում առաջին շոգեմթնոլորտային մեքենան, աշխատություն գրեց հանքարդյունաբերության վերաբերյալ։

Քիմիա խմբագրել

18-րդ դարում շվեդական գիտությունը զգալի հաջողությունների հասավ քիմիայի բնագավառում։ Քիմիայի զարգացման բնագավառում մեծ ներդրում ունեցավ Իյոնս Յակոբ Բերցելիուսը (1779-1848)։ Նա զարգացրեց էլեկտրոքիմիական և ատոմային տեսությունները և ստեղծեց գիտական հանքագիտությունը։ Սվանտե Արենիուսը (1859-1927) ստեղծեց էլեկտրոլիտիկ տարրաբաժանման տեսությունը և 1903 թվականին այդ աշխատանքի համար ստացավ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում։ Հայտնի շվեդ քիմիկոս, ճարտարագետ Ալֆրեդ Նոբելը (1833-1896), 1867 թվականին հայտնագործեց դինամիտը, որը նրան մեծ փառք և հարստություն բերեց։ Ընդհանուր առմամբ Նոբելին են պատկանում 355 տարբեր արտոնագրեր, որոնցից ամենահայտնին համարվում է դինամիտը։ Իր կարողության հիմնական մասը Ալֆրեդ Նոբելը նվիրաբերեց հիմնադրամին, որից ամեն տարի շնորհվում են Նոբելյան մրցանակներ։ Մրցանակները շնորհվում են Ստոկհոլմում և Օսլոյում ամեն տարի դեկտեմբերի տասին, գիտնականի մահվան օրը։ Տ. Վ. Բերգմանը կատարելագործեց Կ. Շեելի որակական անալիզը, որպես հմուտ փորձարար հայտնագործեց մանգանը, առաջինը ստացավ քլորը, կալիումի պերմանգանատը, գլիցերինը, մի շարք թթուներ և այլ միացություններ, նկարագրեց թթվածնի ստացման եղանակը և նրա հատկությունները։ Ա. Ֆ. Կրոնստեդտը հայտնագործեց նիկելը, մշակեց հանքանյութերի դասակարգումը դրա քիմիական հատկությունների հիման վրա։ («Հանքանյութերի թագավորությունը նկարագրելու փորձը» 1758)։

Մետալուրգիա և նավաշինություն խմբագրել

17-18-րդ դարերում զգալի զարգացում ստացան մետալուրգիայի և մետաղամշակման տեխնոլոգիաները, ռազմական նավաշինությունը, սառը զենքի և հրազենի արտադրությունը։ Տեխնիկայի զարգացման պատմության մեջ էական տեղ է գրավում նավային պտուտակների, շոգենավերի և շոգեքարշերի շվեդ գյուտարար և առաջին կոնստրուկտոր Ջոն Էրիկսոնի անունը։ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի տարիներին հենց նա կառուցեց առաջին զրահապատ նավը պտտվող հրանոթային աշտարակով։ Այդ նույն ամենահայտնի «Մոնիտոր» զրահապատ նավը, որը մեծապես նպաստեց հյուսիսայինների հաղթանակին հարավայինների նկատմամբ։

Հետազոտող ճանապարհորդներ խմբագրել

Խիզախ շվեդ բևեռախույզների անունները մտան Արկտիկայի հետազոտությունների պատմության մեջ[6]։ Շպիցբերգենի և Գրենլանդիայի շուրջը ճամփորդելուց հետո Էրիկ Նորդենշելդը հետաքրքրվեց Հյուսիսային ծովային ճանապարհի յուրացման պրոբլեմներով։ Այսպիսով 1878-1879 թվականներին նա «Վեգա» շոգենավով առաջին անգամ նավարկեց Ատլանտյան օվկիանոսից դեպի Խաղաղ օվկիանոս Սիբիրի ափերի երկայնքով։ Նորդենշելդի անունով կոչվեցին Կարայի ծովում գտնվող կղզեխումբը։

Սոլոմոն Անդրեն 1897 թվականին առաջինը փորձեց սեփական նախագծով պատրաստված «Օրյոլ» օդապարիկով հասնել Հյուսիսային բևեռ, սակայն ճանապարհին մահացավ։ Խիզախ օդագնացի անունը անմահացվեց, նրա անունով կոչվեց Շպիցբերգեն կղզեխմբի թերակղզիներից մեկը` Անդրեի երկիրը։ Կլինգենշերնը հայտնի է իր մաթեմատիկական աշխատանքներով, Պ. Արտեդին մշակեց ձկների դասակարգումը, Ե. Ախարիուսը ստեղծեց լիխենոլոգիայի հիմունքները։ Տեխնիկայի, հանքարդյունբերության և մետալուրգիայի զարգացման բնագավառում 18-րդ դարում զգալի ազդեցություն ունեցան Կ. Պոլհեմի աշխատանքները, ճարտարագետ Կարլ Գուստավ Լավալը հայտնագործեց շոգետուրբինը և սերզատ սարքը, որը հեղափոխություն կատարեց կաթնարդյունաբերության բնագավառում և այլ տեխնոլոգիական գործընթացներում։

Հասարակական գիտություններ խմբագրել

 
Փիլիսոփա Պիեր դելա Ռամեն (Petrus Ramus)
 
Ռենե Դեկարտ (René Descartes)

Փիլիսոփայություն խմբագրել

Միջնադարյան Շվեդիայում փիլիսոփայական մտքի զարգացումը սերտորեն կապված է քրիստոնեական միստիցիզմի և սխոլաստիկայի հետ, իսկ 16-րդ դարի վերջերին այստեղ ներթափանցեց ֆրանսիացի փիլիսոփա Պիեռ դե լա Ռամի ուսմունքը։ Նրա հետևորդները դեմ էին սխոլաստիկայի մեթոդին։ Կարելի է ասել, որ ինքնուրույն աշխարհիկ փիլիսոփայությունը Շվեդիայում ծնվել է 17-րդ դարում։ Գ. Շերնելմը առաջին շվեդ փիլիսոփան և գրողն էր, որի աշխատանքները և ներդրումը համարվում են նշանակալի։ Նրա աշխատանքներում միավորվում են ինչպես նեոպլատոնիզմի, պյութագորիզմի, այնպես էլ բնափիլիսոփայության գաղափարները։ Ռենե Դեկարտի գաղափարները կիսողները հերքում են միջնադարյան սխոլաստիկան։ 19-րդ դարի սկզբին Շվեդիայի փիլիսոփայական միտքը եղել է «ֆոսֆորիստների» և «յոտիցիզմի» հոսանքների, այինքն ռոմանտիզմի ազդեցության ներքո։ Բոստրեմիզմի գաղափարները Շվեդիայում ճգնաժամ էին ապրում և 20-րդ դարի սկզբում սկսում է աճել հետաքրքրությունը փորձարարական հոգեբանության և պոզիտիվիզմի նկատմամբ։ Բոստրեմի որոշ աշակերտներ, ինչպիսիք են Վ. Նորստրեմը, սկսեցին կիսել նեոկանտության գաղափարները և կյանքի փիլիսոփայությունը, իսկ օրինակ Պ. Վիկները դարձավ տրամաբանական պոզիտիվիզմի գաղափարների հետևորդ։ 1910 թվականին կազմավորվեց «Ուպսալայի նոր դպրոցը», որը իրենից ներկայացնում է տրամաբանական պոզիտիվիզմի նախնական ձև։ Այս դպրոցի հիմնադիրները եղել են Ա. Պալենը և Ա. Հեգերստրեմը։ Նրանք ընդհանուր առմամբ գերազանցեցին «Վիեննական խմբակի» գաղափարները։ Հետպատերազմական ժամանակահատվածում Շվեդիայում ուժեղանում է Բուրժուական փիլիսոփայության ինտեգրումը նեոպոզիտիվիզմի հիման վրա։ Այս գաղափարները կիսում էին այնպիսի փիլիսոփաներ, ինչպիսիք են Մորիտցը, Վեդբերգը, Մարկ-Վոգաուն։ Մեծ տարածում են ստանում նաև էմպիրիկ հոգեբանությունը և սոցիոլոգիան։ Մարքսիզմի գաղափարները Շվեդիա ներթափանցեցին 19-րդ դարի կեսերին, իսկ 20-րդ դարի ութսունական թվականներին ավելի լայն տարածում ստացան։ 1917 թվականին Շվեդիայում ստեղծվեց կոմունիստական կուսակցություն և այդ ժամանակահատվածում սրվեց պայքարը սոցիալական զարգացման երկու հայեցակարգերի, մարքսիստականի և ռեֆորմիստականի միջև։ 1968 թվականին սկսում է հրատարակվել հասարակական գիտությունների գծով մարքսիստական ամսագիր «շվեդ.՝ Haften for Kritiska Studier»: Փիլիսոփայական գիտությունների կենտրոններ էին համարվում Ստոկհոլմի, Ուպսալայի, Լունդի համալսարանների փիլիսոփայության ֆակուլտետները։ 1935 թվականին հրատարակվում է փիլիսոփայական ամսագիր «շվեդ.՝ Theoria»:

 
Յոհան Մագնուս (Johannes Magnus), Ուփսալայի արքեպիսկոպոս և Շվեդիայի առաջնորդ (1523-1531)

Պատմություն խմբագրել

13-րդ դարի կեսերին Շվեդիայում ի հայտ եկան եկեղեցական ժամանակագրությունները լատիներեն լեզվով, 14-րդ դարում արդեն հայտնվում են ավելի բովանդակալից հանգավորված ժամանակագրություններ հին շվեդերեն լեզվով («Էրիկի ժամանակագրություն», շվեդ.՝ Erikskrönikan)[7]: Շվեդիայում առաջին հայտնի պատմիչը համարվում է Ուպսալայի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Էրիկ Օլայը, ով ապրել է 15-րդ դարում[8]։ 16-րդ դարի երկրորդ երրորդում իրենց պատմական գործերն են ստեղծում շվեդ հումանիստ պատմաբաններ, լյութերական Ռեֆորմացիայի գործիչներ Օլաուս Պետրին, արքեպիսկոպոս եղբայրներ ծվեդ կաթոլիկներ Իոհան և Օլաֆ Մագնուսները[9]։ 1667 թվականին հիմնադրվեց Հնությունների Կոլլեգիան, որը 1837 թվականին վերածվեց Ստոկհոլմի պատմության թանգարանի։ 1710 թվականին Շվեդիայում կազմավորվեց առաջին պատմական ուսումնական ընկերությունը Ուպսալայում։ Շվեդական մեծ տերության ժամանակաշրջանում ստեղծվեց Շվեդիայի պետական արխիվը և հաստատվեց պետական պատմագրի պաշտոնը, որը գոյություն ունեցավ մինչև 1834 թվականը։ 17-րդ դարում այդ պաշտոնը զբաղեցնում էր գերմանացի Ս. Պուֆենդորֆը, ով համարվում է շվեդ թագավորների գովաբանական պատմության հեղինակը։ 17-րդ դարի վերջին Յու. Շեֆֆերիուսի կողմից սկսվեց սկանդինավյան հնությունների ուսումնասիրություններ կատարվել. Հրատարակվեցին պատմական աղբյուրները։ Բայց արքեպիսկոպոս Էրիկ Բենցելիուսը[10] փորձեր էր անում դրանց գիտական քննադատության ուղղությամբ։

Գիտական հաստատություններ խմբագրել

Գիտահետազոտական և փորձա-կոնստրուկտորական աշխատանքների բնագավառում կարևոր դեր է խաղում շվեդական պետությունը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսեց միասնական քաղաքականություն վարել գիտական հետազոտությունների բնագավառում։ Գիտական գործունեության և գիտատեխնիկական քաղաքականության կոորդինացումը սկսեց իրականացնել Գիտության խորհրդատվական խորհուրդը, որը ստեղծվել էր 1962 թվականին և ղեկավարվում էր վարչապետի կողմից։ Խորհրդում ընդգրկված էին, կրթության, ֆինանսների, արդյունաբերության, գյուղատնտեսության, պաշտպանության նախարարները, առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչները և ականավոր գիտնականներ։

Կրթության նախարարությունը ղեկավարում է համալսարանների և տեխնիկական բուհերի գիտատեխնիկական գործունեությունը, մյուս նախարարությունները պատասխանատու են պետության և մասնավոր գիտահետազոտական կազմակերպությունների կողմից իրականացվող ԳՀՓԿԱ-ների կոնկրետ բնագավառների համար։ Գիտահետազոտական և փորձա- կոնստրուկտորական աշխատանքների ղեկավարման և զարգացման գործառույթները իրականացնում են յոթ պետական գիտահետազոտական խորհուրդները։ Զարգացման խնդիրները շոշափում են մասնավորապես բնագիտական, տեխնիկական, բժշկական գիտությունների բնագավառները, գյուղատնտեսության սեկտորը և անտառային անդաստանները, զգալի ուշադրություն է դարձվում հումանիտար և սոցիալական գիտություններին և ատոմային էներգետիկայի բնագավառին։ Ամենակարևոր նախագծերի ընտրությունը իրականացվում է Գիտա-նախապատրաստական հանձնաժողովի կողմից։ Գիտությունների թագավորական ակադեմիայի հիմնական խնդիրն է աջակցել մաթեմատիկայի և բնական գիտությունների զարգացմանը, ապահովել վեհաժողովների և սիմպոզիումների կազմակերպումը, արտասահմանյան և միջազգային գիտական կենտրոնների հետ կապերի պահպանումը, ինչպես նաև ֆիզիկայի և քիմիայի գծով Նոբելյան մրցանակների շնորհումը։ Ակադեմիայի անդամների թիվը 1975 թվականին հասնում էր 160-ի, նրա կազմում ընդգրկված էին նաև 120 օտարերկրյա անդամներ։ 1919 թվականին հիմնադրված Ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի անդամների թիվը հասնում է 382-ի։ Ճարտարագիտական գիտությունների ակադեմիան տեխնիկական գիտությունների բնագավառում իրականացնում է երկու գործառույթ` կազմակերպչական և տեղեկատվական։ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների դեսպանատներին կից գոյություն ունեն գիտության և տեխնիկայի գծով կցորդներ։

Համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում և կենտրոններում իրականացվում են հիմնարար ուսումնասիրություններ։ Կիրառական գիտահետազոտական և փորձա- կոնստրուկտորական աշխատանքները իրականացվում են առաջատար արդյունաբերական ընկերությունների և նախարարությունների ենթակայության տակ գործող ԳՀԻ-ները և կոնստրուկտորական բյուրոները։ Դրանց թվում են Ատոմային ֆիզիկայի հետազոտական ինստիտուտը, Ավիացիոն տեխնիկական ԳՀԻ-ն և այլ գիտահետազոտական կազմակերպություններ։ Բարձրագույն ուսումնական հաստատություններից առավել մեծ ներուժ ունեն Ուպսալայի, Լունդի, Ստոկհոլմի համալսարանները և Գյոթեբորգի Չալմերսի տեխնիկական համալսարանը։ Ստոկհոլմում գտնվող Կարոլինայի բժշկա-վիրաբուժական ինստիտուտը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում և շնորհում է համապատասխան Նոբելյան մրցանակներ։ Ամեն տարի գիտահետազոտական աշխատանքների վրա ծախսվում է ազգային համախառն եկամտի շուրջ 1,5 %-ը, 1975 թվականի դրությամբ այդ բնագավառում զբաղված էին 26 հազար մարդ։ Գիտահետազոտական և փորձա- կոնստրուկտորական աշխատանքների վրա կատարվող ընդհանուր ծախսերը կազմում են 4,2 միլիարդ շվեդական կրոն։ Այս միջոցների շուրջ մեկ երրորդը հատկացնում են մասնավոր արդյունաբերական միավորումները և հիմնադրամները, ինչպիսիք են Վալլենբերգների, Վեններ-Գրենի և այլ հիմնադրամները։ Պետական բյուջեից հատկացված միջոցներն օգտագործվում են հիմնարար հետազոտությունների, ինչպես նաև ռազմական, էներգետիկայի և բնապահպանության բնագավառում ԳՀՓԿԱ-ների կազմակերպման համար։ Արդյունաբերության բնագավառում հետազոտական աշխատանքների վրա ծախսվում է շուրջ 2,7 միլիարդ շվեդական կրոն, որը կազմում է Շվեդիայում գիտահետազոտական գործունեության համար հատկացվող միջոցների մեկ երրորդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Матссон-Попова С. Швеция в «табакерке» // Вокруг света : журнал. — 2007. — № 11 (2806). — С. 163. Архивировано из первоисточника 8 Հունիսի 2017.
  2. Андерссон И. История Швеции = Ingvar Andersson. Sveriges historia. Stockholm, 1943 : [пер. с  швед.] / Пер. со швед. Н. А. Каринцева. Под ред. и с предисл. Я. Я. Зутиса. — М. : Издательство иностранной литературы, 1951. — 408 с.
  3. Базилевская Н. А., Белоконь И. П., Щербакова А. А. Глава 3. Систематика растений // Краткая история ботаники : [арх. 23 Մարտի 2016] / Отв. ред. Л. В. Кудряшов. — М. : Наука, 1968. — С. 26-41. — 311 с. — (Труды Московского общества испытателей природы. Том XXXI. Отдел биологический. Секция ботаники). — 8500 экз.
  4. Павлинов И. Я. Систематика современных млекопитающих. — 2-е изд. — М. : Изд-во Моск. ун-та, 2006. — С. 9. — 297 с. — ISSN 0134-8647.
  5. Бруберг Г. Карл фон Линней = Gunnar Broberg. Carl Linnaeus / Пер. с швед. Н. Хассо. — Стокгольм : Шведский институт, 2006. — 44 с. — ISBN 91-520-0914-9. - ISBN 978-91-520-0914-7
  6. Старков В. Ф. Очерки истории освоения Арктики. Том 2. Россия и Северо-восточный проход.. — М.: Научный мир, 2001.
  7. The Chronicle of Duke Erik(Swedish: "Erikskrönikan").
  8. Ericus Olai. — 1953.
  9. Савельева Е. А. Морская карта Олауса Магнуса и ее значение для европейской картографии / История географических знаний и открытий на Севере Европы.. — Л., 1973. — С. 59–87.
  10. Чернышева О.В Религия и церковь Швеции. От эпохи викингов до начала XXI века. — Москва: Наука, 2015. — ISBN 978-5-02-039184-0

Գրականություն խմբագրել