Գիտության գլոբուս
«Գիտության գլոբուս», գիտական հանդես (տարեգիրք)։ Ռուսաստանի բնական գիտությունների և Բնության ու հասարակության մասին գիտւթյունների միջազգային ակադեմիաների հայկական մասնաճյուղերի պաշտոնական հրատարակություն։
Գիտության գլոբուս | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | ռուսերեն |
Հիմնադրվել է | 2001 |
Գրասենյակ | Երևան, Հայաստան |
Պատմություն
խմբագրելԼույս է տեսնում 2001 թվականից Երևանում՝ ռուսերեն։ Հիմնադիր և գլխավոր խմբագիր՝ Ռաֆայել Մելիք-Օհանջանյան, խմբագիր և գլխավոր խորհրդատու՝ Տ. Գոինո (Ճապոնիայի ակադեմիայի պատվավոր նախագահ), խմբագիր՝ Վիլեն Մնացականյան։
Տպագրում է գիտության տարբեր ճյուղերին և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող գիտական հոդվածներ (հայերեն և անգլերեն ամփոփումներով), ներկայացնում է համաշխարհային գիտության կարևոր նորությունները, լուսաբանում է հայկական մասնաճյուղերի աշխատանքը, անդրադառնում է նաև հոգևոր, մշակութային, մարզական ոլորտներին, միջազգային անցուդարձին։
Հանդեսը տարածվում է նաև Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և այլ երկրներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |