Գիտական սկեպտիցիզմ (անգլ.՝ scientific skepticism, rational skepticism, երբեմն skeptical inquiry)  փիլիսոփայական մոտեցում։ Այս մոտեցման համաձայն, յուրաքանչյուր պնդում, ինչը չունի էմպիրիկ(փորձարարական) ապացույց, պետք է կասկածի տակ դնել, ինչպես նաև այս ուղղությանը հետևող հասարակական շարժումը, որն իր առաջ դնում է պարա և պսևդո գիտությունների ծայրահեղ ուսումնասիրություն[1][2]։

Գիտական սկեպտիցիզմի պրակտիկան կասկածի տակ է դնում հասկացությունները, որոնց մոտ բացակայում են փորձարարական ապացույցները և արդյունքների վերարտադրելիությունը։ Այն կազմում է մեթոդական, գիտական չափորոշչի մի մաս, որը նախագծված է ապացուցված գիտելիքների աճը բարձրացնելու համար։ Գիտական սկեպտիցիզմն օգտագործում է ծայրահեղ մտածողություն, և դեդուկտիվ տրամաբանություն՝ ծրագրերը գնահատելու համար, որտեղ բացակայում է փորձարարական հաստատումը։ «Գիտական սկեպտիցիզմ» տերմինը հաճախ օգտագործվում է փաստերի, երևույթների, տեսությունների ստուգման համար, որոնք գտնվում են գիտական հիմնական ուսումնասիրման շրջանից դուրս։ Շատ հաճախ այս տեսակետի կողմնակիցներ են այն գիտնականները, ովքեր ուսումնասիրում են նոր պսևդոգիտական պնդումներ կամ վարկածներ։

Գիտական սկեպտիցիզմը տարբերվում է փիլիսոփայական սկեպտիցիզմից, այն ուղղություն է փիլիսոփայության մեջ, և արտահայտում է կասկած՝ նույնիսկ հուսալի գիտելիքների առկայության դեպքում և ճշմարտություն՝ ցանկացած հուսալի չափանիշի առկայության ժամանակ[3]։ «Գիտական սկեպտիցիզմ» տերմինն առաջին անգամ օգտագործվել է Կարլ Սագանի(«Կապ», 1985[4] և «Միլիարդներ և միլիարդներ»1998[5]) աշխատություններում։ Պոլ Կուրցն իր գրություններում օգտագործում է «Նոր սկեպտիցիզմ» տերմինը[6]։

Գիտական սկեպտիցիզմը, որպես հասարակական շարժում, ձևավորվել է 1970-ական թվականներին՝ ԱՄՆ-ում, պարանորմալ երևույթների, ուֆոլոգիա, աստղագուշակության նկատմամբ հետաքրքրության աճի պայմաններում[1]։ Գիտական սկեպտիցիզմը կապված է հումանիստական շարժման հետ։ 1980-ական թվականներին ուղղության հետևորդները հայտնվում են նաև ուրիշ երկրներում[1][2]։

Գիտական սկեպտիկներ խմբագրել

Ինչպես յուրաքանչյուր գիտնական, այնպես էլ գիտական սկեպտիկները, փորձում են գնահատել վարկածը՝ հիմնվելով հերքելիության և ստուգման վրա։ Նրանք չեն ընդունում այն ամենը, ինչը հիմնված է հավատի վրա։ Գիտական սկեպտիկներն իրենց քննադատությունը հաճախ են ուղղում կասկածելի և հակասական գիտական վարկածների, տեսության և ուսումնասիրման վրա։ Նրանց քննադատության հիմնական առարկա են հանդիսանում ՉԹՕ-ն, աստղագուշակությունը, հոմեոպաթիան (դասական բժշկության այլընտրանք է կամ լրացում), պարապսիխոլոգիան և այլ ժամանակակից միֆերը և պսևդոգիտությունները։

Բազմաթիվ գիտական սկեպտիկներ համարվում են աթեիստներ կամ ագնոստիկներ, սակայն նրանցից ոմանք (օրինակ Մարտին Գարդները) հավատում են Աստծուն[1]։

Առավել հայտնի են այնպիսի գիտական սկեպտիկներ, ինչպիսիք են Այզեկ Ազիմովը, Ջեյմս Ռանդին, Մարտին Գարդները, Կարլ Սագանը, Ռիչարդ Դոկինզը, Լոուրենս Մաքսվել Կրաուսը, Սթիվեն Վայնբերգը և այլք։

Գիտական սկեպտիցիզմի տարածման միջոցները խմբագրել

Գիտական սկեպտիկների կողմից հրատարակվում են գրքեր և ամսագրեր[1]։ Նրանց շարքերում են

  • Skeptical Inquirer
  • Սկեպսիս (Ռուսաստան)
  • Ի պաշտպանություն գիտության

Գիտական սկեպտիկները «Լեգենդների կործանիչները» հեռուստաշոուն համարում են «նոր ճակատ գիտական գրագիտության պայքարի համար»[7]

Գիտական սկեպտիցիզմի մեթոդները խմբագրել

  • Կույր մեթոդ- որն ուղղված է ստուգելու մարդկանց արձագանքի ազդեցությունը ՝փոքր էլեմենտներ են, որոնք չեն փոխանցվում փորձաքննության ժամանակ։ Մեթոդը պայմանավորված է միայն սուբյեկտիվ գործոնով, որը կարող է ի հայտ գալ արդյունքի ժամանակ։
  • Պոպերայի չափանիշը
  • Օկամայի ածելին

Գիտասկեպտիկական կազմակերպություններ խմբագրել

Քննադատություն խմբագրել

Բազմաթիվ գիտական, այդ թվում նաև սկեպտիկական կազմակերպությունների կողմից[9], «պսևդոգիտություն»-ը օգտագործվում է, որպես նվաստացուցիչ բնութագրիչ ունեցող տերմին[10]։ Տեսաբանների մի մասը և գիտական փիլիսոփաները տերմինի կիրառելիությունը դնում են կասկածի տակ։ Գիտական փիլիսոփա, պոզիտիվիզմի քննադատ գիտելիքների մենաշնորհ Լարի Լաուդանը և նաև սոցիոլոգ, քննադատ GWUP Էդգար Վունդերը այս տերմինը համարում են որպես «դատարկ կարգախոս» սպեկուլյատիվ և հուզական բնույթով `առանց համապատասխան վերլուծական բովանդակության։ Մի շարք հեղինակներ, այդ թվում `պարանորմալ երևույթների հետազոտողներ, և նրանք, ովքեր դասվում են որպես կեղծ գիտության կողմնակիցներ, քննադատության են ենթարկում այն սկեպտիկներին, ովքեր չեզոք վերաբերմունքի փոխարեն բացասական վերաբերմունք են ցուցաբերում նոր արտաուսումնական և չհաստատված գաղափարների և հասկացությունների նկատմամբ։ Քիմիկոս Էդ Ստորմսը, ով սառը միջուկային սինթեզի էնտուզիաստ է, ի պատասխան ֆիզիկների այն հայտարարությանը, որ փորձարկումները, որոնք վերաբերում են սառը սինթեզին, վերարտադրել հնարավոր չի և, որ այս հայեցակարգի փաստաբանների գործունեությունը բերում է Իրվինգ Լանգմուարի[11] նկարագրած պաթոլոգիական գիտության նշաններին․ նա այս քննադատությունը անվանեց «պաթոլոգիական թերահավատություն»[12]։Կրոնական գործիչ՝ Դեյվիդ Լեյթերը քննադատում է գիտական սկեպտիցիզմը՝ սցենիտիզմին նվիրված լինելու համար, և հենվում է Ստորմսի ու Տրուցցի այն կարծիքին, որ գիտությունը անհավատության փիլիսոփայություն է և գիտական սկեպտիցիզմ առաջացել է կրոնի հանդեպ անհավատության պատճառով[13]։ Գերմանական սկեպտիկական կազմակերպությունում GWUP 1999 թվականին տեղի է ունեցել բանավեճ, որից հետո այս կազմակերպության հիմնադիրներ և խմբագիր ՝Էդգար Վունդերան հեռանում են։ Դրանից հետո հրապարակվեցին փաստաթղթեր, որտեղ Վանդերան քննադատեց սկեպտիցիզմը․ այդ փաստաթղթերում օգտագործվել էր «սկեպտիկական համախտանիշ » տերմինը[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hansen, G. P. CSICOP and the Skeptics: An Overview : [անգլ.] // The Journal of the American Society for Psychical Research. — January 1992. — Vol. 86, No. 1. — P. 19−63.
  2. 2,0 2,1 Grothe, D. J. Skepticism 2.0 // Skeptical Inquirer. — November/December 2009. — Vol. 33.6. Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  3. Скептицизм հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  4. Саган К. Контакт (անգլ.՝ Contact). Simon and Schuster, 1985; Переиздано в августе 1997 издательством Doubleday Books, ISBN 1-56865-424-3, 352 стр.
  5. Саган К., Друян Э. Миллиарды и миллиарды: Мысли о жизни и смерти на краю тысячелетия (անգլ.՝ Billions and Billions : Thoughts on Life and Death at the Brink of the Millennium). Ballantine Books, 1998, ISBN 0-345-37918-7, 320 стр.
  6. Kurtz, P. The New Skepticism: Inquiry and Reliable Knowledge. — Prometheus Books. — 371 p. — ISBN 978-0-87975-766-3
  7. Skeptic Magazine, Volume 12 Number 1
  8. См. Организационная структура Российской Академии Наук, раздел Научно-координационные организации
  9. Например, такими как Committee for Skeptical Inquiry и GWUP
  10. «Science and Pseudoscience» in. Stanford Encyclopedia of Philosophy; Laudan, Larry (1983). «The demise of the demarcation problem», in R.S. Cohan and L. Laudan (eds.), Physics, Philosophy, and Psychoanalysiss: Essays in Honor of Adolf Grünbaum, Boston Studies in the Philosophy of Science, 76, Dordrecht: D. Reidel, pp. 111—127. ISBN 90-277-1533-5
  11. Langmuir I. Pathological science. Physics Today 42 (Oct. 1989): 36-48. / transcribed and ed., Robert N. Hall.
  12. Storms, Edmund The science of low energy nuclear reaction: a comprehensive compilation of evidence and explanations about cold fusion. — World Scientific, 2007. — С. 49—50. — ISBN 9789812706201
  13. Leiter L. D. The Pathology of Organized Skepticism Արխիվացված 2011-12-16 Wayback Machine // Journal of Scientific Exploration, 2002. Vol. 16, No. 1, pp. 125—128. «…PhACT members and, I suspect, members of all skeptical organizations, have an obvious and well-known bias toward disbelief. … Each one who has disclosed personal details of their formative years, say up until their early 20’s, has had an unfortunate experience with a faith-based philosophy, most often a conventional major religion. … Thus, they gravitate to what appears to them to be the ultimate non-faith-based philosophy, Science. Unfortunately, while they loudly proclaim their righteousness, based on their professed adherence to „hard science“, they do so with the one thing no true scientist can afford to possess, a closed mind. Instead of becoming scientifically minded, they become adherents of scientism, the belief system in which science and only science has all the answers to everything».
  14. Wunder E. Das Skeptiker-Syndrom
  15. Wunder E. Die «Skeptiker»-Bewegung in der kritischen Diskussion

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտական սկեպտիցիզմ» հոդվածին։