Գիսակ

հայ արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիսակ (այլ կիրառումներ)

Գիսակ (Գաբրիել Հովսեփի Հովհաննիսյան, մայիսի 1, 1896(1896-05-01), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1949), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, երգիչ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Օգտագործել է նաև Կիսլանջ ծածկանունը։

Գիսակ
Ծնվել էմայիսի 1, 1896(1896-05-01)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1949
Մասնագիտությունթարգմանիչ, արձակագիր, բանաստեղծ, երգիչ և դաստիարակ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Գիսակ Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը ու Թիֆլիսի կոնսերվատորիան։ Այնուհետև երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ։ Գրել սկսել է 1913 թվականից։ Նրա առաջին գործերը տպագրվել են «Հասկեր» և «Կարմիր ծիլեր» մանկական ամսագրերում։

Հովհաննես Թումանյանի «Գիքորը» առաջին անգամ Գիսակ Հովհաննիսյանն է վերածել պիեսի, որի բեմադրությունը հավանել է ինքը՝ Թումանյանը։

Նա որպես մեներգիչ (տենոր) մասնակցել է բազմաթիվ երաժշտական համերգների։ Մահացել է 1949 թվականին[1]։

Գիսակի երկերի մատենագրությունը խմբագրել

  • Ուղղագրական ծոցատետր, Թիֆլիս, Սախելգամի, 1933, 33 էջ։
  • Փոքրիկ էնտուզիաստներ, Թիֆլիս, Սախելգամի, 1934, 32 էջ։
  • Ամբեն ու Ռամբեն, Երևան, Պետհրատ, 1936, 11 էջ։
  • Գարուն, Երևան, Հայպետհրատ, 1963, 22 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 118.