Գիորգի Օվաշվիլի, (վրաց.՝ გიორგი ოვაშვილი, նոյեմբերի 14, 1963(1963-11-14)[1], Մցխեթ, Վրաստան և Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր, դերասան։

Գիորգի Օվաշվիլի
Ծնվել էնոյեմբերի 14, 1963(1963-11-14)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՄցխեթ, Վրաստան կամ Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան և Նյու Յորքի կինոակադեմիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Գործունեության տարիներ1997 թվականից
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
IMDbID 0653768

Կենսագրություն խմբագրել

Գիորգի Օվաշվիլին ծնվել է Մցխեթում։ 1981-1986 թվականներին սովորել է Թբիլիսիի պոլիտեխնիկական համալսարանում։ 1996 թվականին ավարտել է Վրաստանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, 2006 թվականին՝ Հոլիվուդի Յունիվերսալ կինոստուդիայի նյույորքյան կինոակադեմիան։

Պետական թատրոնի դերասան է, բեմադրել է մանկական ներկայացումներ և գովազդային գործակալության տնօրեն է։ Նյույորքյան «Georgian Bulletin» հեռուստածրագրի սցենարների հեղինակն է։ Նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր։ «Մյուս ափը» նրա ռեժիսորական դեբյուտն է մեծ էկրանին[3]։

Ֆիլմեր խմբագրել

  • Շատ կարճ պատմություն (1993, կարճամետրաժ)
  • Սայլակը (1996, կարճամետրաժ, Միջազգային ժյուրիի հատուկ մրցանակ Կիևի «Մոլոդիստ» կինոփառատոնում)
  • Պատրանք (2000, կարճամետրաժ)
  • Տեսանկյուն (2003, կարճամետրաժ, Նյու Յորքի կինոակադեմիայի դրամաշնորհ, Միջազգային ժյուրիի մրցանակ Օդենսեի կինոփառատոնում)
  • Արևային երկրի ցայգերգը (2004, կարճամետրաժ)
  • Կապ (2005, կարճամետրաժ)
  • Մյուս ափը (2009)
  • Եգիպտացորենի կղզին (2014)
  • Խիբուլա (2016)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. «Գիորգի Օվաշվիլի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիորգի Օվաշվիլի» հոդվածին։