Գիշեր (Միքելանջելո)

Միքելանջելոյի ստեղծած մարմարե քանդակ

«Գիշեր» (իտալ.՝ Notte), Իտալական Վերածննդի քանդակագործ Միքելանջելոյի 1526–1531 թվականներին ստեղծած մարմարե քանդակ (155x150 սմ, անկյունագծի առավելագույն բարձրությունը 194 սմ)։ Քանդակը Ֆլորենցիայի Սան Լորենցոյի բազիլիկայի հարդարանքների մաս է կազմում[1]։

Գիշեր
տեսակքանդակ
քանդակագործՄիքելանջելո
տարի1526
բարձրություն155 սանտիմետր
լայնություն150 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
նյութմարմար
գտնվում էՍան Լորենցո տաճար
հավաքածուՄեդիչիների ժամատուն և New Sacristy?
 Night (Michelangelo) Վիքիպահեստում

Քանդակը օրվա չորս պահերի այլաբանության մաս է և գտնվում է Նեմուրի դուքս Ջուլիանո դի Լորենցո դե Մեդիչիի սարկոֆագի ձախ կողմում։

Իր «Իդեալ» բանաստեղծության «Les Fleurs du mal» («Չարի ծաղիկները») հատվածում ֆրանսիացի ռոմանտիկ բանաստեղծ Շառլ Բոդլերն անդրադառնում է արձանին։

Արձանի կրկնօրինակը Պուշկինի անվան թանգարանում
Ջուլիանո դի Լորենցո դե Մեդիչիի գերեզմանը

Ou bien toi, grande Nuit, fille de Michel-Ange,
Qui tors paisiblement dans une pose étrange
Tes appas façonnés aux bouches des Titans!

Եվ կամ դու, մեծն Գիշեր, Միքելանջելոյի դուստր,
Որ հանգիստ գալարվել ու պառկել ես տարօրինակ դիրքով
Հմայքդ կերտված Տիտանների կողմից...

Գրականություն խմբագրել

  • Umberto Baldini, Michelangelo scultore, Rizzoli, Milano 1973.
  • Marta Alvarez Gonzáles, Michelangelo, Mondadori Arte, Milano 2007. ISBN 978-88-370-6434-1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Michelangelo Buonarroti, Ettore Barelli (a cura di), Rime, Fabbri Editori, 2001, p. 261.

Արտաքին հղումներ խմբագրել