Գիշերային հյուրը (ֆիլմ, 1958)
«Գիշերային հյուրը» (ռուս.՝ «Ночной гость»), 1958 թվականի խորհրդային սոցիալ-էթիկական կինոնվել, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Շրեդելը[2] «Լենֆիլմ» կինոստուդիայում Յուրի Նագիբինի համանուն պատմվածքի հիման վրա։
Գիշերային հյուրը ռուս.՝ Ночной гость | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1958 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Շրեդել |
Սցենարի հեղինակ | Յուրի Նագիբին |
Դերակատարներ | Ինոկենտի Սմոկտունովսկի և Անատոլի Պապանով[1] |
Օպերատոր | Վլադիմիր Բուրիկին |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 58 րոպե |
Սյուժե խմբագրել
Գյուղական ընտանիքը, որն ապրում է լճի ափին, ընդունում է հյուրեր, որոնք ցանկանում են ձուկ որսալ և հանգստանալ գեղատեսիլ վայրում։ Տանտիրուհին՝ Յուլիան, երկու դուստր ունի։ Ավագը՝ Եկատերինան, ոչ այնքան վաղուց լքել է իր հարբեցող ամուսնուն, իսկ կրտսերը՝ Լյուբան, իր փեսացու Ֆեոդորի հետ պատրաստվում է մեկնել նոր յուրացվող տարածքներ։ Նրանք բոլորը բացսիրտ մարդիկ են, որոնք բարյացակամությամբ են վերաբերվում իրենց հյուրերին։
Տանը ապրող երկու վաղեմի բնակիչներին միանում է մայրաքաղաքից եկած սնոբ և ցինիկ էգոիստ Պալ Պալիչը։ Իր այդտեղ գտնվելու կարճ ժամանակահատվածում նա կարողանում է բոլորին իր դեմ տրամադրել և ոչնչացնել տան տերերի ընտանեկան իդիլիան։
Դերերում խմբագրել
- Ինոկենտի Սմոկտունովսկի – Պալ Պալիչ
- Գեորգի Ժժենով – Սերգեյ Պետրովիչ, նկարիչ
- Նիկոլայ Էլիզարով – Նիկոլայ Սեմյոնովիչ, պաշտոնաթող գնդապետ
- Լյուբով Սոկոլովա – Եկատերինա
- Վալենտինա Պուգաչովա – Լյուբաշա
- Իգոր Եֆիմով – Ֆեդյա, Լյուբայի փեսացուն
- Միխայիլ Գլուզսկի – Եգոր, Եկատերինայի նախկին ամուսինը
- Ալեքսանդրա Պանովա – Յուլիա
- Յուրա Լեպյոշկին – Վասյոկ, Եկատերինայի որդին
- Տանյա Խաբլո – Մաշենկա, Եկատերինայի դուստրը
Նկարահանող խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակ՝ Յուրի Նագիբին
- Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Շրեդել
- Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Բուրիկին
- Կոմպոզիտոր՝ Նադեժդա Սիմոնյան
- Բեմադրող նկարիչ՝ Աբրամ Վեկսլեր[3]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Գիշերային հյուրը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Գիշերային հյուրը» ֆիլմը kinopoisk.ru կայքում