Գիշերային առաջին աստղի դիմաց

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Գիշերային առաջին աստղի դիմաց», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություներից՝ գրված 1890 թվականին[1]։

Գիշերային առաջին աստղի դիմաց
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1890
ՎիքիդարանԳիշերային առաջին աստղի դիմաց

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականին մայիսի 12-ին։ Ըստ Տ․ Փիրումյանի հուշերի՝ Թումանյանը մի քանի մարդկանց հետ պատշգամբում նստած դիտել է երկինքը և, ներշնչվելով, ներկաներից մեկին թելադրել այս բանաստեղծությունը։

Թումանյանի ընտանիքի արխիվի պատառիկների մեջ են պահվում 1-8-րդ և 20-24-րդ տողերի և մի հավելյալ քառատողի ինքնագրերը[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծություների I հատորում (էջ 86-87) թվագրված՝ «1890 թ․ մայիսի 12»։ Այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 39)։

Արտատպվում է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծություների I հատորից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 556.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Գիշերային առաջին աստղի դիմաց