Գինունգագապ (հին իսլանդերեն Ginnungagap, «Հզոր ճեղքը»), սկզբնական քաոս, անդունդ սկանդինավյան դիցաբանության մեջ։ Այնտեղ բացակայում է կյանքը, սակայն սկզբում այնտեղ եղել են երկու աշխարհ Նիֆլհեյմը և Մուսպելլհեյմը, որտեղ ծնվել է հսկա Իմիրը և սկիզբ դրել աշխարհի ստեղծմանը։ Սկանդինավյան քարտեզագիրները վաղ 15-րդ դարից փորձում էին մեկուսացնել, կամ բացահայտել Գինունգագապի իսկական աշխարհագրական դիրքը։

Սկանդինավյան առասպելներում ' Գինունգագապը ' ( «Հզոր անդունդ », ճեղք») հանդիսանում է մեծ, վաղեմի անդունդ, քաոս, որ գոյություն ուներ մինչև տիեզերքի ստեղծումը։ Այլընտրանքային ստուգաբանությամբ՝ կապելով ginn - նախածանցը Ginnungagap սկզնբական տառերի հետ, հայտնաբերվել է ծիսային, սակրալ իմաստ ՝ ginn - heilagr , ginn - regin ( երկուսն էլ վերաբերվում են աստվածների ) և ginn - runa (նկատի ունենալով ռունագրեր ), որը մեկնաբանում է Գինունգագապին որպես " Տարածությունը լցրած կախարդական (նաև արարչական) ուժ ".

Առասպելի մեջ խմբագրել

Գինունգագապը հանդես է գալիս նորվեգական առասպելներում որպես սկզբնական քաոս, անհատակ անդունդ, Gylfaginning նշում է՝

  Գինունգագապ՝ Հորանջող Դատարկություն է ... որը բաժանված էր հյուսիսային Նիֆլհեյմ՝ ցուրտ, սառույցով, սարցե բեկորներով լեցուն, եղյամապատ, քամիներով լի գոտիով և հարավային Մուսպելլհեյմ՝ լուսավոր, բոցավար գոտիով[1]  

:

Տիեզերքի առաջացավ այն ժամանակ, երբ երկու հակառակ մասերը, գոտիները, բևերները հանդիպում են Գինունգագապի մեջտեղում։

Աշխարհագրական ռացիոնալացում խմբագրել

Սկանդինավյան քարտեզագիրները՝ 15 - րդ դարից սկսած, փորձում էին տեղայնացնել, կամ բացահայտել Գինունգագապիին որպես իրական աշխարհագրական մաս, որտեղից էլ ծնունդ է առնում միֆն։

Ըստ Հին Նորվեգական՝ 15 - րդ դարի (նախաԿոլումբյան), հանրագիտարանի տեքստերի խորագրերից Gripla ( Փոքր Ժողովածու) - Գինունգագապին գտնվում է Գրենլանդիայի և Վինլենդի (Հյուսիսային Ամերիկա ) միջև։ Ավելի ուշ՝ 17 - րդ դարում, Իսլանդական եպիսկոպոս Քըդբրանդուր Թորլաքսոն, նաև օգտագործում է Ginnungegap անունը, որ անվանի նեղուցը, հնարավոր է նկատի ունենալով Դեւիսի նեղուցը, որը առանձնացնում է Գրենլանդիայիա հարավային ծայրամասը Estotelandia-ից։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Dillmann, F. X. (1998). "Ginnungagap" in: Beck, H., Steuer, H. & Timpe, D. (Eds.) Reallexikon der germanischen Altertumskunde, Volume 12. Berlin։ de Gruyter. ISBN 3-11-016227-X.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Քըդբրանդուր Թորլաքսոնի է 1606 թ. Հյուսիսատլանտյան շրջանի քարտեզը [1]