Գիյոմ Մյուսսո

ֆրանսիացի գրող

Գիյոմ Մյուսսո (ֆր.՝ Guillaume Musso, հունիսի 6, 1974(1974-06-06)[1][2][3], Անթիբ), ֆրանսիացի ժամանակակից գրող։

Գիյոմ Մյուսսո
ֆր.՝ Guillaume Musso
Ծնվել էհունիսի 6, 1974(1974-06-06)[1][2][3] (49 տարեկան)
ԾննդավայրԱնթիբ
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՆիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս և Մոնպելիեի համալսարան
Պարգևներ
Կայքguillaumemusso.com
 Guillaume Musso Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1974 թվականին Ֆրանսիայի Անթիբ քաղաքում։ Մանկությունն անցկացրել է գրքեր կարդալով և վեպեր գրելով։

19 տարեկանում՝ ֆրանսիական դպրոցն ավարտելուց հետո, տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Մի քանի ամիս բնակվել է Նյու Յորքում՝ աշխատելով պաղպաղակ վաճառող։

Վերադառնալով Ֆրանսիա՝ ստացել է տնտեսագետի մասնագիտացում և բարձրագույն դպրոցում սկսել է դասավանդել տնտեսագիտություն։ «Skidamarink»-ը նրա անդրանիկ գիրքն է (ժանրը՝ թրիլեր)՝ հրատարակված 2001 թվականին։ Այն պատմում է Լուվրից Ջոկոնդայի կտավի գողության մասին։

Ըստ գրքերի վաճառքի՝ նա Ֆրանսիայում երկրորդն է։ Այսօր նրա գրքերից վաճառվել է ավելի քան 32 միլիոն օրինակ, որոնք թարգմանվել են 40 լեզվով։ Դրանցից երկուսի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, ևս երկու ստեղծագործությունների էկրանավորումներն ընթացքի մեջ են։

Գիյոմ Մյուսսոյի կրտսեր եղբայրը՝ Վալենտին Մյուսսոն (ֆր.՝ Valentin Musso, ծնված 1977 թվականին), նույնպես գրող է, որը հիմնականում գրում է դետեկտիվներ և թրիլերներ։

Մատենագիտություն խմբագրել

 
Գիյոմ Մյուսսո (2014)
Բնօրինակ անվանում Հրատարակչություն Հայերեն անվանում Էկրանավորում
Skidamarink Éditions Anne Carrière, 2001, ISBN 9782843371530 «Սկիդամարինկ» ---
Et après… XO éditions, 2004, ISBN 9782845634121 «Հետո…» «Մահվան գերին», 2008։ Ժիլ Բուրդոյի ֆիլմը, գլխավոր դերերում՝ Ռոմեն Դյուրիս և Ջոն Մալկովիչ
Sauve-moi XO Éditions, 2005, ISBN 9782845632196 «Փրկիր ինձ» ---
Seras-tu là ? XO Éditions, 2006, ISBN 9782845632806 «Դու այդտեղ կլինե՞ս» Էկրանավորման իրավունք է ձեռք բերել Les Films Christian Fechner ընկերությունը
Parce que je t’aime XO Éditions, 2007, ISBN 9782845633360 «Որովհետև ես սիրում եմ քեզ» «Հատում», 2012։ Ժերոմ Քորնյուոյի ֆիլմը, գլխավոր դերերում՝ Միքայել Յուն, Ֆանի Վալետ, Փոլին Օնիես
Je reviens te chercher XO Éditions, 2008, ISBN 9782845633704 «Ես վերադառնում եմ քեզ համար» ---
Que serais-je sans toi ? XO Éditions, 2009, ISBN 9782845634190 «Ես չեմ կարող առանց քեզ» ---
La fille de papier XO Éditions, 2010, ISBN 9782845634572 «Թղթե աղջիկը» ---
L’appel de l’ange XO Éditions, 2011, ISBN 9782845635173 «Հրեշտակի կանչը» ---
7 ans après XO Éditions, 2012, ISBN 9782845635234 «Անցել է յոթ տարի…» ---
Demain XO Éditions, 2013, ISBN 9782845636224 «Վաղը» ---
Central Park XO éditions, 2014, ISBN 9782845636767 «Կենտրոնական այգի» ---
L’instant présent XO éditions, 2015, ISBN 9782845637795 «Այստեղ և հիմա» ---
La fille de Brooklyn XO éditions, 2016 «Աղջիկը Բրուքլինից» ---
Un appartement à Paris XO Éditions, 2017 «Բնակարան Փարիզում» ---
La jeune fille et la nuit Calmann-Lévy, 2018 «Աղջիկ և գիշեր» ---
La vie secrète des écrivains Calmann-Lévy, 2019 «Գրողների գաղտնի կյանքը» ---
La vie est un roman Calmann-Lévy, 2020 «Կյանքը վեպ է» ---

Մրցանակներ խմբագրել

  • 2005՝   Իտալիա «Լավագույն սիրավեպ» գրական մրցանակ՝ Et après, Վերոնա[4]։
  • 2004՝   Ֆրանսիա Մրցանակ լավագույն սցենարի համար՝ Et après[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիյոմ Մյուսսո» հոդվածին։