Գիլ Շվեդ (եբրայերեն՝ גיל שויד, 1968, Երուսաղեմ, Իսրայել[1][2][3][4]), իսրայելցի ինժեներ-ծրագրավորող, գյուտարար և գործարար[5]։ Check Point Software Technologies Ltd-ի (Իսրայելի խոշորագույն տեխնոլոգիական և կիբերանվտանգության ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը) համահիմնադիր և գլխավոր տնօրեն[6][7]։

Գիլ Շվեդ
Դիմանկար
Ծնվել է1968
ԾննդավայրԵրուսաղեմ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան և Hebrew University Secondary School?
Մասնագիտությունծրագրավորող, գործարար և գործարանատեր
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Շվեդը ծնվել է 1968 թվականին Երուսաղեմում։ Սկսել է ծրագրավորմամբ զբաղվել 13 տարեկանում, իսկ երկու տարի անց, երբ դեռ սովորում էր միջնակարգ դպրոցում, սկսել ինֆորմատիկա ուսումնասիրել Երուսաղեմի հրեական համալսարանում[7]։

Բանակում ծառայութան ժամանակ մտել է 8200 հետախուզական կորպուսի ստորաբաժանում[8]։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Շվեդը միացել է Իսրայելի Optrotech (ներկայումս՝ Orbotech) սթարթափ-ընկերությանը, որտեղ աշխատել է որպես ծրագրավորող։

1993 թվականին Շվեդն իր բանակային ընկեր Շլոմ Կրամերի և Մարիուս Նահթի հետ, որի հետ նա աշխատել է Optrotech-ում, հիմնադրել է Check Point[7]։

Նույն թվականին Շվեդը ստեղծել և արտոնագրել է Stateful Packet Inspection[9], որը հիմք է ծառայել հայտնի FireWall-1-ի առաջին տարբերակի համար, որը թողարկվել է 1994 թվականին[10]։ Stateful Inspection-ը մինչ օրս լայնորեն օգտագործվում է ցանցային բրանդմաուերներում[11]։

Շվեդը Check Point-ի գլխավոր տնօրենն ու տնօրենն է։ Ավելի վաղ նա զբաղեցրել Է Check Point-ի նախագահի և վարչության նախագահի պաշտոնը[12]։ 2018 թվականի դրությամբ Շվեդը Checkpoint-ի առաջատար բաժնետերն էր, որին պատկանել է ընկերության բաժնետոմսերի 19,1 %-ը՝ 3,4 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ։ Check Point-ում մեծությամբ երկրորդ բաժնետերը հանդիսանում է Ամերիկյան Massachusetts Financial Services Company ներդրումային ընկերությունը, որի բաժնետոմսերի 7,7 %-ը տվյալ պահին գնահատվում է 1,3 մլրդ դոլար[13]։

Շվեդը և Check Point-ը ընդգծում են կիբեռանվտանգության «հինգերորդ սերունդը»՝ լուծելով այն հիմնական խնդիրները, որոնք ծառացած են այնպիսի խոցելիության հետևում, ինչպիսիք են 2017 թվականի WannaCry-ի և NotPetya-ի անվտանգության խախտումները[2][14]։ Նա հայտարարել է, որ կորպորատիվ ձեռնարկությունները «երկու սերունդ հետ են մնում» անվտանգության իրենց հայացքներով և նկարագրում է ճյուղը որպես «ճկվածքի կետ»[3][4]։

Ներկայումս նա Թել Ավիվի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ և Թել Ավիվի համալսարանի հոգաբարձուների երիտասարդական խորհրդի նախագահ է։ Նա նաև «Եղոլոտ» ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ է, որը հիմնադրել է Ռաշի հիմնադրամը։

Ճանաչում խմբագրել

2002 թվականին Շվեդը հայտնվել է «Forbes» ամսագրի շապիկին։

Նա արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների իր անհատական ձեռքբերումների և ճյուղում ներդրումների համար, այդ թվում՝ 2005 թվականի հունիսին Տեխնիոնի պատվավոր դոկտորի կոչման[15]։

World Economic Forum 's Global Leader for Tomorrow-ը նույնպես ճանաչել է նրան որպես աշխարհի 100 լավագույն երիտասարդ առաջնորդներից մեկը՝ շնորհիվ պետական գործերին իր նվիրվածության և անմիջական մասնագիտական շահերի շրջանակներից դուրս գտնվող ոլորտներում առաջնորդության։ Բացի այդ, Շվեդը արժանացել է Ձեռքբերումների ակադեմիայի «Ոսկե ափսե» մրցանակին՝ բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում նորարարական ներդրման համար[16]։

Շվեդը ստացել է Check Point Software Technologies անունով «Իսրայելա-ամերիկյան առևտրի պալատ»-ի մրցանակը՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատիրական ունակություններ և գերազանցություն ցուցադրող ընկերությունների համար։

2010 թվականին Ernst & Young-ը Շվեդին ճանաչել է Իսրայելում տարվա ձեռնարկատեր[17]։

Globes-ը 2004 թվականին Շվեդին անվանել է իր «Տարվա մարդը»[8]։ 2017 թվականի սեպտեմբերին Շվեդը TheMarker Magazine-ի ցուցակում զբաղեցրել է 12-րդ տեղը[18]։

2018 թվականին Շվեդը դարձել է տեխնոլոգիաների բնագավառում պատմության մեջ առաջին Իսրայելի մրցանակի դափնեկիրը[16][19][20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Arkin, Dan (2018 թ․ հունվարի 30). «"It's imperative to develop innovative, sixth-generation defenses": Check Point Founder and CEO Gil Shwed said at the opening plenary of Cybertech Tel Aviv 2018 that "fifth-generation cyber-attacks excel in identification theft, as well as in targeting cloud services and mobile systems"». Israel Defense.
  2. 2,0 2,1 Murphy, Ian (2018 թ․ հունվարի 25). «Check Point warns of mega attacks». Enterprise Times.
  3. 3,0 3,1 Harding, Scharon (2018 թ․ փետրվարի 9). «Check Point CEO: Enterprises 'two generations behind' in cybersecurity: The average enterprise hasn't made it past app security, Gil Shwed tells conference». ChannelNomics.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Panettieri, Joe (2018 թ․ փետրվարի 7). «Check Point Software CEO Gil Shwed Addresses Fifth Generation Cyber Attacks». MSSP Alert.
  5. «March 2003». Pard.technion.ac.il. 2011 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Рост компаний кибербезопасности». finam (русский). Finam. 2020 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 7,2 «A Fortune In Firewalls». Forbes. 2002 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  8. 8,0 8,1 Dover, Shiri. «"Globes" names Gil Shwed "Person of the Year"». Globes. Globes. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. Paul Fisher SC Magazine interviews Gil Shwed, co-founder of Check Point. — SC Magazine UK, 2009.
  10. Cultural mythology and global leadership.
  11. «What is stateful inspection?». Searchnetworking.techtarget.com. 2011 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «Bloomberg Executive Profile».
  13. «Check Point to give Shwed options worth $144m».
  14. Arkin, Dan (2018 թ․ հունվարի 30). «"It's imperative to develop innovative, sixth-generation defenses": Check Point Founder and CEO Gil Shwed said at the opening plenary of Cybertech Tel Aviv 2018 that "fifth-generation cyber-attacks excel in identification theft, as well as in targeting cloud services and mobile systems"». Israel Defense.
  15. «March 2003». Pard.technion.ac.il. 2011 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  16. 16,0 16,1 Yefet, Nati (2018 թ․ մարտի 4). «Gil Shwed wins first-ever Israel Prize in high-tech». Globes.
  17. «The Israeli Entrepreneur of the Year award». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին.
  18. Vidal, Elihay (2017 թ․ սեպտեմբերի 18). «High-tech Execs Dominate List of 100 Most Influential People in Israeli Economy». Haaretz (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  19. «Cybersecurity Pioneer Gil Shwed to Receive First Israel Prize in Technology: Founder and CEO of Check Point Software Technologies has been awarded the first Israel Prize in the newly formed technology category». Haaretz. 2018 թ․ մարտի 5.
  20. Orbach, Meir (2018 թ․ ապրիլի 3). «Check Point Founder Gil Shwed First Israel Award Laureate in the Field of Technology and Innovation». CTech / Calcalist.

Արտաքին հղումներ խմբագրել