Գիլզան, երկիր հնագույն Հայաստանում՝ Ուրարտուում։ Ասորեստանյան սեպագիր արձանագրություններում Գիլզանը հիշատակված է։

Շտրեքը կարծում էր որ այդ ամենը գտնվում էրՈւրմիո լճի հարավ ափին, իսկ ըստ Բիլլերբեքի՝ նույն լճի հարավ-արևմտյան ափին։ Ն. Ադոնցը մեկ տեղադրում է Հյուսիսային Միջագետքում, Ասորեստանի և Ուրարտուի սահմանագլխին Արևելյան Եփրատի վրա, և նաև հավանական է համարվում Գիլզան տեղադրվել է Ուրմիա լճի հյուսիս-արևմտյան կողմում։ Հավանաբար այն նույնացրել են Սարգոնի հիշատակած Զարանդա կոչված երկրի հետ։ Վերջինս էլ սովորաբար նույնացվում է հայ հեղինակների հիշատակած Զարևանդի հետ։ Սալմանասար թագավորի թողած արձանագրության համաձայն նա 853 թվականին (մ.թ.ա.) արշավանքի ժամանակ գրավել է Գիլզանը։ Աշուրնասիրպալ 2-րդ թագավորը (883-859) իր 866 թվականին արշավանքին հարկատու է դարձրել նաև այլ երկրների հետ։ Ըստ մնացածի Գիլզանը չպետք է շփոտել Գուզանե կամ Գուզանա (կիրզանե) երկրի հետ, որը նույնացվում է Վանա լճից հարավ գտնվող այժմյան խիզանին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ էջ 863 — 992 էջ։