Error: no page names specified (help).

Գիլգամեշ արքա
Գիլգամեշի պատկերը Սարգոն Բ-ի պալատից (այժմ Լուվրի թանգարան)
Ծնվել է՝անհայտ
ԾննդավայրՈւրուկ
Մահացել է՝անհայտ
Վախճանի վայրՈւրուկ
ՀայրԼուգալբանդա
ՄայրՆինսուն
ԵրեխաներՈւրնունգալ

Գիլգամեշ (/ɡɪlˈɡɑːmɛʃ/[1], ոչ թե /ˈɡɪlɡəˌmɛʃ/[2], Gilgameš, բնօրինակը` Bilgamesh- թարգմանաբար` «Նախահայրը երիտասարդ է»[3] (Bil.ga «նախահայր», «տարեց»[4]:33 և Mes/Mesh3 «երիտասարդ տղա»[4]:174[5])), ըստ շումերական արքայացանկի, Ուրուկ քաղաքի 5-րդ արքա։ Հաջորդել է Դումուզ արքային և թագավորել մ.թ.ա. 2652-ից մինչև 2602 թ.։ Գիլգամեշը Լուգալբանդա արքայի և Նինսուն դիցուհու որդին էր։ Նա նկարագրվում է որպես մեկ երրորդով մարդ, իսկ երկու երրորդով աստված։

Գիլգամեշը հայտնի է հատկապես Գիլգամեշիի էպոսից։ Այս էպոսը կազմված է առասպելական հերոսապատումներից, որոնցում գլխավոր դերակատարն է Գիլգամեշը։ Այս պատմությունները դարեր շարունակ փոխանցվել են բանավոր կերպով, իսկ հետագայում գրի են առնվել սեպագրերով։ Այս էպոսի վերջնական տարբերակը հավանաբար ստեղծվել է մ.թ.ա. 12-րդ դարում։

Ըստ առասպելի, Գիլգամեշը պարտության է մատնել Ագգային՝ Քիշի արքային, և դրանով վերջ տվել Շումերի վրա Քիշի տիրակալությանը։ Սակայն ըստ պատմական տվյալների, ոչ թե Ուրուկն է պարտության մատնել Քիշին, այլ այն ժամանակ հզոր Ուր քաղաքը։

Էպոսի 11-րդ վահանակը պատմում է Գիլգամեշի դեպի հյուսիս՝ աստվածների երկիր ճանապարհորդության մասին։ Այդ երկիրը լեռնային է (Մինչդեռ Շումերը և հարակից երկրները դաշտավայր են) և գտնվում է Եփրատ գետի ափին։ Ժամանակին այդ երկրում է փրկվել Ութնապիշտի անունով մարդը, ում տապանը հասել էր Նացիր կոչված լեռան մոտ։ Որոշ մեկնաբաններ համարում են, որ խոսքը Հայկական լեռնաշխարհի մասին է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. George, Andrew R. (2010) [2003]. The Babylonian Gilgamesh Epic – Introduction, Critical Edition and Cuneiform Texts (English and Akkadian). Vol. vol. 1 and 2 (reprint ed.). Oxford: Oxford University Press. էջ 163. ISBN 978-0198149224. OCLC 819941336. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  2. "Gilgamesh". Random House Webster's Unabridged Dictionary.
  3. Hayes, J.L. A Manual of Sumerian Grammar and Texts (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  4. 4,0 4,1 Halloran, J. Sum.Lexicon.
  5. «The Electronic Pennsylvania Sumerian Dictionary». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.