Գիդոն Կրեմեր (լատվիերեն՝ Gidons Krēmers, անգլերեն՝ Gidon Kremer, փետրվարի 27, 1947(1947-02-27)[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), լատվիացի ջութակահար։

Գիդոն Կրեմեր
Բնօրինակ անունլատիշ․՝ Gidons Krēmers
Ծնվել էփետրվարի 27, 1947(1947-02-27)[1][2] (77 տարեկան)
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Երկիր ԽՍՀՄ,  Լատվիա և  Գերմանիա
Ժանրերդասական երաժշտություն և ակադեմիական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր և ջութակահար
Գործիքներջութակ և երգեհոն
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
ԱմուսինXenia Knorre?, Elena Bashkirova? և Tatjana Grindenko?
Պարգևներ
Կայքgidonkremer.net
 Gidon Kremer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրեմերը ծնվել է Ռիգայում։ Նրա հայրը հրեա էր, իսկ մայրը ուներ լատվիական և շվեդական ծագում։ Իր առաջին երաժշտական դասերը նա առել է իր հորից և պապից, որոնք իրենց հերթին պրոֆեսիոնալ ջութակահարներ էին։ Նա սկզբում սովորել է Ռիգայում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղ որ սովորել է Մոսկվայի Կոնսերվատորիայում՝ Դավիդ Օյստրախի դասարանում։ Թագուհի Եղիզաբեթի Երաժշտական Մրցութում և Մոսկվայում անցկացվող Չայկովսկու անվան միջազգային մրցույթում նա գրավել է առաջին մրցանակները։ Մոնրեալի ջութակահարների մրցույթում նա գրավել է երկրորդ մրցանակը, իսկ Նիկոլո Պագանինիի անվան ջութակահարների մրցույթում կրկին առաջին մրցանակը։ Այս մրցույթներում գրաված մրցանակները նրան հնարավորություն են տալիս սեփական կարիերա սկսկելու։ Նա ելույթ է ունեցել բազմաթիվ նվագախմբերի և դիրիժորների հետ։

Նա տալիս է վարպետության դասեր և մասնակցում է տարբեր երաժշտական փառատոների՝ Ֆերբիե (Շվեյցարիա), Զալցբուրգի փառատոն, Մյունխենի փառատոն և այլն։

Նա հանդես է գալիս բազմաթիվ երաժիշտների հետ նաև կամերային երաժշտության ասպարեզում՝ Մարթա Արգերիխ, Միշա Մայսկի, Յո-Յո Մա, Յուրի Բաշմետ, Քիմ Քաշքաշյան, Կլեմենս Հագեն և այլք։

Կրեմերը կատարարում է տարբեր ժամանակաշրջանների և տարբեր ժանրերի երաժշտություններ՝ Վիվալդիից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ։

1983 թվականին գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի մասին նկարահանված ֆիլմում Գիդոն Կրեմերը կատարել է ջութակահար Նիկոլո Պագանինիի դերը և նվագել է ֆիլմում հնչող երաժշտական մասերը։ Այժմ նա բնակվում է Գերմանիայում։ Կրեմերը կատարել է բազմաթիվ ձայնագրություններ։

Գործիքները խմբագրել

Այսօր Գիդոն Կրեմերը ունի հիմնական երեք գործիք՝ 1641 թվականի Նիկոլո Ամատի, 1730 թվականի Գվարներիուս դել Ջեզու և 1734 թվականի Ստրադիվարիուսի "Բարոն Ֆեիլիշ" անունով ջութակը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիդոն Կրեմեր» հոդվածին։