«Գթասրտության գնացք» (ռուս.՝ «Поезд милосердия»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ[1], որը 1964 թվականին բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Իսկանդեր Խամրաևի կողմից[2]։ Վերա Պանովայի «Спутники» վիպակի առաջին էկրանավորումն է։

Գթության գնացք
ռուս.՝ Поезд милосердия
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքՈւղեկիցները
Թվական1964
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻսկանդեր Խամրաև
Սցենարի հեղինակՎերա Պանովա
ԴերակատարներՎալենտին Զուբկով, Միխայիլ Եկատերինինսկի, Ալլա Տարասովա, Ժաննա Պրոխորենկո և Եվգենի Լեբեդև
ՕպերատորԿոնստանտին Ռիժով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն87 րոպե

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1965 թվականի փետրվարի 22-ին։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է սանիտարական գնացքի մարտական առօրյայի մասին։ Սանիտարական էշելոնները Հայրենական մեծ պատերազմի տարիներին անվանել են «կյանքը փրկող գնացքներ»։ Նման գնացքներից մեկում առաջին անգամ հանդիպել են տարբեր բնավորության, տարիքի և սովորությունների մարդիկ։ Չորս տարի պատերազմի ճանապարհներով շրջում է գթասրտության գնացքը՝ ճակատից տարհանելով վիրավորներին։

Դերերում խմբագրել

  • Վալենտին Զուբկով – Դանիլով
  • Միխայիլ Եկատերինինսկի – Բելով
  • Էմմա Պոպովա – Յուլյա Դմիտրիևնա
  • Ժաննա Պրոխորենկո – Լենա Օգորոդնիկովա
  • Եվգենի Լեբեդև – Սուպրուգով
  • Գալինա Դաշևսկայա – Ֆաինա
  • Ելենա Կորոլյովա – Վասկա Բուրենկո
  • Վլադիմիր Ռեցեպտեր – Նիզվեցկի

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վերա Պանովա
  • Ռեժիսոր՝ Իսկանդեր Խամրաև
  • Գլխավոր օպերատոր՝ Կոնստանտին Ռիժով
  • Նկարիչ՝ Միխայիլ Իվանով
  • Կոմպոզիտոր՝ Մարատ Կամիլով

1944 թվականի դեկտեմբերին թերթի խմբագրության հանձնարարությամբ Վերա Պանովան երկու ամսվա ընթացքում չորս չվերթ է կատարել № 312 «օրինակելի» ռազմասանիտարական գնացքով դեպի մարտերի վայրեր՝ տարհանելու վիրավորների, որից հետո հրապարակել է «Спутники» (1946, Ստալինյան մրցանակ, 1947) վիպակը, որը գրողին լայն ընթերցողական ճանաչում է բերել։

«Գթասրտության գնացքը» ֆիլմը Վերա Պանովայի վիպակի առաջին էկրանավորումն է։ 1975 թվականին ռեժիսոր Պյոտր Ֆոմենկոն այդ վիպակի հիման վրա բեմադրել է «Մնացած ամբողջ կյանքում» քառասերիանոց գեղարվեստական ֆիլմը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • ««Поезд милосердия»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  • ««Поезд милосердия»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  • Кино-Театр.ru