Գերտրուդա Բերգ (անգլ.՝ Gertrude Berg, իրական անունը՝ Թիլի Էդելշտեյն, հոկտեմբերի 3, 1899(1899-10-03)[1][2][3] կամ հոկտեմբերի 3, 1898(1898-10-03)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1966(1966-09-14)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիակացի դերասանուհի, կոմիկ և սցենարիստ, հիսունականների սկզբներից գրանցված է «Հոլիվուդի սև ցուցակում»։ Հերտրուդա Բերգը համարվում է հեռուստատեսության պատմության մեջ առաջին կինը, որը ղեկավարել, ստեղծել և խաղացել է գլխավոր դեր իր հեղինակային ներկայացման մեջ։ Նա ճանաչում է ձեռք բերել իր հեղինակային «Հոլդբերգներ» ներկայացումը բեմադրելուց հետո, որը հեռարձակվում էր 1929-1946 թվականները ամերիկյան ռադիոյով, իսկ 1949 թվականից՝ ամերիկյան հեռուստատեսությամբ[5]։

Գերտրուդա Բերգ
Ծնվել էհոկտեմբերի 3, 1899(1899-10-03)[1][2][3] կամ հոկտեմբերի 3, 1898(1898-10-03)[4]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 14, 1966(1966-09-14)[1][2][3]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունWashington Irving High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, դրամատուրգ, ռադիոհաղորդավար, գրող, կինոդերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ

Կյանք և կարիերա խմբագրել

 
Գետրուդա Բերգը և Սեդրիկ Հարդվիկը բրոդվեյան բեմում 1961 թվական

Թիլի Էդելշտեյնը ծնվել է 1898 թվականին Հարլեմում։ 20 տարեկանում ամուսնացել է և շուտով ունեցել 2 երեխա, իսկ հետագայում սովորել է Նյու Յորքի թատրոնում։ Նրա ամուսինը շաքարի գործարանում էր աշխատում, դժբախտ պատահարի հետևանքով հրկիզվել է։ Իր մեծ ընտանիքին կերակրելու նպատակով Հերտրուդա Բերգը նախագծել է կիսաինքնակենսագրական կատակերգական ներկայացում ‹‹Հոլդբերգները›› ՝ մեծ ընտանիքի մասին և այդ գաղափարով մտել է NBC ռադիո։ 1929 թվականի նոյեմբերի 20-ին կայացել  է նրա ներկայացման պրեմիերան և դերասանուհին մեկ շաբաթում ստացել է 75 դոլար։ Երկու տարի անց՝ Մեծ ճգնաժամի ամենաթեժ շրջանում նրա հոնորարը մեկ շաբաթում  հասել է անհավանական 2000 դոլարի։ 1949 թվականին Հերտրուդա Բերգը իր ներկայացումը տարել է CBC ալիքի հեռուստաէկրան։  Նախագիծը ցուցադրվել է էկրաններին 7 տարի շարունակ։ 1950 թվականին նա թողարկել  է իր ներկայացման կինոտարբերակը, իսկ մեկ տարի առաջ բրոդվեյան բեմադրություն «Ես և Մոլլին»։ Վաթսունականների սկզբին նա վերադարձել է կինոէկրան «Հերտրուդա Բերգի ներկայացումով»։

Գերտրուդա Բերգը 1950 թվականին  պատմության մեջ է  մտել ինչպես «Էմմի» ներկայացման առաջին մասնակից։

Նա նույնպես խաղացել է «Թոնի» ներկայացման մեջ 1959 թվականին։

Գրականություն խմբագրել

  • Marc, David (2004). «Berg, Gertrude». In Horace Newcomb (ed.). Encyclopedia of Television. Vol. I (A-C) (2nd edition ed.). New York, New York: Fitzroy Dearborn. էջեր 239–40. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite encyclopedia}}: |edition= has extra text (օգնություն); More than one of |author= and |last= specified (օգնություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
  5. «Gertrude Berg». Museum of Broadcast Communications. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերտրուդա Բերգ» հոդվածին։