Գերմանիայի դրոշը իրենից ներկայացնում է սև, կարմիր, և դեղին գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ, լայնքի և երկայնքի 3։5 հարաբերակցությամբ։

Գերմանիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԳերմանիա
ՕգտագործումՔաղաքացիական և պետական դրոշ, քաղաքացիական և ռազմական վիմպել
Նշան🇩🇪
Հարաբերություն3:5
Ընդունված էմայիս 23, 1949
Գույներ     Սև     Կարմիր     Դեղին
Պատկերված էդաշտ

Հաստատվել է 1943 թ. մայիսի 23-ին։

Գույները խմբագրել

Գունային սխեմա Սև Կարմիր Ոսկեգույն
RAL 9005 3020 1021
HKS 0, 0, 0 5.0PB 3.0/12 6.0R 4.5/14
CMYK 0.0.0.100 0.100.100.0 0.12.100.5

Գերմանիայի դրոշի գույները պայմանավորված են 1813 թ. պրուսական բանակի կազմում Նապոլեոնի զորքերի դեմ մարտնչող Կամավորական կորպուսի համազգեստի գույներով։

Համազգեստը սև գույնի էր, կարմիր օձիքներով ու թևքերով և ոսկեգույն կոճակներով։

Քանի որ կորպուսի կամավորների մեծամասնությունը համալսարանների դասախոսներ և ուսանողներ էին, այդ գույները լայն տարածում ստացան գերմանական շատ պետություններում, առավել ևս, որ դրանք զգացմունքորեն կապվում էին Սրբազան Հռոմեական կայսրության զինանշանի գույների հետ։

Այդ ժամանակներում սևը, կարմիրը և ոսկեգույնը վերաիմաստավորվում էին որպես ստրկության խավարից արյունոտ պայքարով դեպի ազատության ոսկեգույն լույս տանող շարժման խորհրդանիշ (գերմաներեն՝ Aus der Schwärze der Knechtschaft durch blutige Schlachten ans goldene Licht der Freiheit)։

Պատմություն խմբագրել

1848 թ. մարտի 9-ին Մայնի Ֆրանկֆուրտում ընդունվեց կարճատև կյանք ունեցած (1848-1850 թթ.) Գերմանական Միության սև-կարմիր-ոսկեգույն դրոշը։

1-ին համաշխարհային պատերազմից հետո Վեյմարի հանրապետության ձևավորման հետ եռագույնը դարձավ Գերմանիայի ազգային դրոշ։

Դրոշի գործածությունը շարունակվեց մինչև 1935 թ. սեպտեմբերի 15-ը, երբ սվաստիկայով դրոշը հայտարարվեց նացիստական Գերմանիայի պետական դրոշ։

1945 թ. մայիսի 8-ին Գերմանիայի ռազմական կապիտուլյացիայից և մայիսի 23-ից Գերմանիայի պետության գոյության դադարեցումից հետո վերացավ նաև սվաստիկայով դրոշի գործածությունը։ ժամանակակից տեսքով սև-կարմիր-ոսկեգույն դրոշի գործածությունը վերսկսվել է 1949 թ. հոկտեմբերի 7-ից։