Գերեզմանային դիմանկար, հանգուցյալի իրական կերպարը շիրմաքարի վրա։

Ստանիսլավ Վոյշիի գերեզմանային դիմանկարը
Օլկուշի գերեզմանային դիմանկարը
Գերեզմանային դիմանկարներ Պոզնանի Մայր տաճարում

Լեհական գերեզմանային դիմանկարները (լեհ.՝ portret trumienny` տրումեններ) պատկերվել են արճիճե կամ պղնձե թերթերի վրա։ Գեղանկարչության այս ձևը ավելի շատ տարածված էր 17-18-րդ դարերում ազնվականների շրջանում։

Դիմանկարի հինգ, վեց կամ յոթանկյունաձև լինելը կապված էր գերեզմանի ճակատային մասի ձևի հետ, քանի որ այն ժամանակ սգո արարողություններին դիմանկարը ամրացվում էր հանգուցյալի գլխի կողմում։

Հակառակ կողմում ամրացվում էին տապանագրեր։

Հուղարկավորությունից հետո դիմանկարն ամրացնում էին լեհական կաթոլիկ եկեղեցու` կոստյոլի պատին։

Պահպանված ամենահին դիմանկարներից է Ստեֆան Բատորի թագավորի դիմանկարը (1586)։

Գերեզմանային դիմանկարների խոշոր հավաքածուն գտնվում է լեհական Մենդզիժեչ թանգարանում։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Andrzej Osęka: Dawne portrety sarmackie, Polska (miesięcznik) luty 1963, Wyd. Interpress, Warszawa