Գերասիմ Մելիք-Գրիգորյան
Գերասիմ Առաքելի Մելիք-Գրիգորյան (հունվարի 29 (փետրվարի 10), 1883[1], Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։
Գերասիմ Մելիք-Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29 (փետրվարի 10), 1883[1] |
Ծննդավայր | Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1974[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Խարկովի ազգային բժշկական համալսարան[1] |
Մասնագիտություն | հեղափոխական և բժիշկ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ընդհատակյա հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում, Թիֆլիսում։ Բազմիցս կատարել է Ստեփան Շահումյանի, Բոգդան Կնունյանցի, Սուրեն Սպանդարյանի Դ․ Ա․ Մելիք-Գրիգորյանի և Կամոյի կուսակցական հանձնարարությունները։ Որպես պրոպագանդիստ-ագիտատոր բանվորական խմբակներում կազմակերպել է ագիտացիոն թռուցիկներ տպագրելու և տարածելու գործը։ Նրա բնակարանը եղել է ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի ընդհատակյա աշխատանքների կազմակերպման, կուսակցական գործիչների հանդիպման վայր։ Հեղափոխական գործունեության համար արգելափակվել է Թիֆլիսի (1904), Խարկովի (1913) և Լոռու «Չեզոք գոտու» (1920) բանտերում։ 1921-1948 թվականներին Ալավերդում, Կիրովականում (Վանաձոր) և Լենինականում (Գյումրի) եղել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ, իսկ 1948—1959 թվականներին՝ Երևանում սանիտարա-էպիդեմիոլոգիական կայանի պետ։ ՀԽՍՀ IV—VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ԽՄԿԿ XXII համագումարի պատգամավոր, 1959 թվականից՝ միութենական կարգի կենսաթոշակառու։ Պարգևատրվել է Լենինի (2), Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 387)։ |