Գետնափորներ |
---|
Կարճապոչ գետնափոր (Blarina carolinensis) |
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Soricidae
|
|
Գետնափորներ (լատին․՝ Soricidae), գետնափորանմանների կարգի կաթնասունների ընտանիք։ Հայտնի է 25 սեռ, Հայաստանում՝ 3 սեռ, 8 տեսակ։ Արտաքինով նման են մկներին։ Մորթին թավշանման է, գլուխը՝ մեծ, շարժուն, կնճիթներով։
Մարմնի երկարությունը 3, 5-8 սմ է, կենդանի զանգվածը՝ 100-150 գ։ Պոչը երկար է՝ ծածկված խիտ մազերով կամ եղջերային թեփուկներով։ Ամենակեր են (առավելապես սնվում են միջատներով և թրթուրներով)։ 1 օրվա ընթացքում իրենց քաշից 2-2, 5 անգամ ավելի կեր են ընդունում։ Բազմանում են տարին 1-2, հազվադեպ՝ 3 անգամ։ Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 24)։
|