Գետնաստղ կովկասյան

բույսերի տեսակ
Գետնաստղ կովկասյան
Գետնաստղ կովկասյան
Գետնաստղ կովկասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Տորոնազգիներ (Rubiaceae)
Ցեղ Գետնաստղ (Asperula)
Տեսակ Գետնաստղ կովկասյան (A. taurina)
Միջազգային անվանում
Asperula taurina

Գետնաստղ կովկասյան (լատին․՝ Asperula taurina), տորոնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

30-60 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները ձվաձև նշտարաձև են՝ ցողունի վրա դասավորված 4-ական և միմյանցից հեռացած օղակներով։ Գագաթնային գլխիկներում գտնվող ծաղիկների պսակը քառաբլթակ է, սպիտակ կամ բաց երկնագույն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի շրջակայք)։ Տեսակը հանդիպում է նաև Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Ղրիմում և Անատոլիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1400 մ բարձրությունների վրա, ինչպես նաև հաճարենու և կաղնու ստվերոտ անտառներում։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանները 10 կմ²-ից պակաս են։ Տեսակի տարածման և բնակության շրջաններին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է նվազման վտանգ։ Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնաստղ կովկասյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնաստղ կովկասյան» հոդվածին։