Գետնաբաղեղ բաղեղանման

բույսերի տեսակ
Գետնաբաղեղ բաղեղանման
Գետնաբաղեղ բաղեղանման
Գետնաբաղեղ բաղեղանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ցեղ Գետնաբաղեղ (Glechoma)
Տեսակ Գետնաբաղեղ բաղեղանման (G. hederacea)
Միջազգային անվանում
Glechoma hederacea

Գետնաբաղեղ բաղեղանման (լատին․՝ Glechoma hederacea), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

20-50 սմ բարձրությամբ, սողացող, քառանիստ, ճյուղավոր ցողունով, խաչաձև-հակադիր դասավորված երկարակոթ տերևներով մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Լայն, երիկամաձև տերևաթիթեղները աղեղնաեզր են։ Տերևանութներում զույգերով աճում են հնգանդամ, երկնագույն-մանուշակագույն կամ սպիտակավուն երկշուրթ ծաղիկները։ Պսակն ունի երկար, վերին մասում լայնացող խողովակ, վերին շուրթը կտրվածքով է, իսկ խոշոր միջին բլթակով ստորինը՝ եռաբլթակ։ Չորս միասերմ ընկուզիկներից կազմված պտուղը չոր է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների թփուտներում, անտառաեզրերին, խոնավ մարգագետիններում, աղբավայրերում։ Տարածված է Շիրակի և Լոռու մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը ծաղկման շրջանում։ Ցողուններն ու տերևները պարունակում են A, C վիտամիններ, դաբաղանյութեր, խեժ, խոլին, եթերայուղ, միկրոտարրեր և այլն։ Եփուկն օգտագործում են թարախային վերքերի և ֆուրունկուլների բուժման համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնաբաղեղ բաղեղանման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնաբաղեղ բաղեղանման» հոդվածին։