Հանս Գեստա Գուստավ Էքման (հուլիսի 28, 1939(1939-07-28)[1][2][3], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[3] - ապրիլի 1, 2017(2017-04-01)[4][1][2][…], Stockholms Sofia, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3]), շվեդ դերասան, կատակերգու, կինոյի և թատրոնի ռեժիսոր։ Հայտնի է Ջոնսսոնլիգան սերիալում իր դերով և «Papphammar» կարճամետրաժ ֆարս կատակերգական սերիաներում։

Գեստա Էքման Կրտսեր
շվեդ.՝ Gösta Ekman
Ծնվել էհուլիսի 28, 1939(1939-07-28)[1][2][3]
ԾննդավայրԷնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[3]
Մահացել էապրիլի 1, 2017(2017-04-01)[4][1][2][…] (77 տարեկան)
Մահվան վայրStockholms Sofia, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3]
ԳերեզմանKatarina kyrkogård[5]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, կոմպոզիտոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան, ռեժիսոր և գրող
Ծնողներհայր՝ Հասսե Էքման, մայր՝ Agneta Wrangel?
Ամուսին(ներ)Marie-Louise Ekman?
Երեխա(ներ)Måns Ekman?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Էքմանը ծնվել է Ստոկհոլմում, Շվեդիա, ռեժիսոր Հասսեի և Ագնետա Էքմանի ընտանիքում[7]։ Գեստա Էքմանը հանդիսանում է երրորդ սերունդը հայտնի շվեդացի դերասանների ընտանիքում։ Առաջին սերունդը ներկայացնում է իր պապը՝ դերասան Գեստա Էքման ավագը, երկրորդը՝ հայր Հասսե Էքմանը, հաջողված դերասան և ռեժիսոր։ Թատրոնի դրասաններ են նրա եղբայրնեը՝ Սթեֆան Էքմանը և Միքայել Էքմանը, բեմական ռեժիսոր, և իր բարեկամուհի, դերասանուհի Սաննա Էքմանը։ Երբեմն Էքմանը հանդես է գալիս Gösta Ekman, Jr., որպեսզի նրան չշփոթեն իր հայտնի պապի հետ։

1956 թվականից 1961 թվականները նա աշխատել է Per-Axel Branner-ում, Հասսե Էքման, Սթիլ Օլին, Բենգ Էկերո և Ինգմար Բերգման ռեժիսորների օգնական։ Էքմանը իր դերասանական կարիերան սկսել է թատրոնների աշխատանքից, ինչպիսիք են Alléteatern-ը 1956 թ.-ից 1957 թվականներին, Munkbroteatern-ը 1959 թվական և Ստոկհոլմ Սիթի թատրոնը 1960 թվականին[7]։ 1963 թվականին նա սկսեց երկար համագործակցություն Հանս Ալֆրեդսոնի և Թեգոմ Դենիելսոնի հետ «Konstgjorda Pompe»-ի նկարահանումներում Գրյոնա Լունդում։ Հենց այս գործի շնորհիվ Գեստա Էքմանը դարձավ հայտնի հանրությանը։ Շուտով նա իր տաղանդը ցուցադրեց «Gula Hund»-ում 1964 թվականին, իսկ 1980-ականներից նկարահանվել է կարճամետրաժ «Papphammar» կատակերգական սերիալում։

Գեստան ոչ միայն իրեն նվիրեց կոմեդիային, նաև խաղաց լուրջ դերեր կինոյում և բեմում, աշխատելով 1960-ականներին և 1970-ականներին Ստոկհոլմի քաղաքայի թատրոնում։ Ինչպես նաև դարձավ Turteatern թատրոնի հիմնադիրներից մեկը։

Նրան մեծ հաջողություն բերեց Jönssonliganruen սերիալում կատարած Չարլես- Ինգվար Ջանսսոնի դերը առաջին 5 սերիաներում։ Այնուամենայնիվ նա ավելի հայտնի է իր զավեշտալի աշխատանքով, հատկապես Hasseåtag դուետի հետ համագործակցությամբ, և ֆիլմերում, որտեղ խաղացել է առաջատար դերեր։ Նրա հիմնական աշխատանքը ներառում է ժանրերի շարք, այդ թվում նաև դրամատուրգիական ոստիկանական սերիալներ, որտեղ նա խաղացել է շվեդացի հորինված ոստիկանության կոմիսար Մարտին Բեկի դերը։

Էքմանը որպես ռեժիսոր դեբյուտել է, 1985 թվականի նկարահանելով «Morrhår och ärtor» ֆիլմը։ 1990-ականներին նկարահանվել է իր կնոջ՝ Մարի-Լուիզե Էքմանի շատ ֆիլմերում, ներառած շվեդա-գերմանական սերիալում արդեն հիշատակված ոստիկանի բնույթով։ Կինոյից և Թատրոնից պաշտոնական հեռանալուց հետո, նա աշխատանքի է վերադառնում 2005 թվականին, կատարելով գլխավոր դերեր «Asta Nilssons sällskap» և «Pingvinresan» ֆիլմերում։ 2007 թվականին նա բեմադրում է «Gäckanden» պիեսը Ստոկհոլմի շվեդական թագավորական դրամատուրգիական թատրոնի համար։

Անձնական կյանք խմբագրել

1963-1974 թվականներին ամուսնացած է եղել Ֆատիմա Սվենդսենի (ծնվել է 1944 թվականին)՝ Կառլ Գեղարդի խորթ դստեր հետ, ումից և ծնվել է նրանց տղան՝ Մենս Էքմանը[8]։ Հետո ամուսնացել է Պիա Հարհափի հետ (ծնվել է 1955 թվականին), ում հետ նրանք ունեցան 2 որդեգրած երեխա։ 1989 թվականից ամուսնացած է Մարի-Լուիզե Էքմանի հետ (ծնվել է 1944 թվականին)[7][9]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 1993 թվականին արժանացել է շվեդական կինոյի «Ոսկե Բզեզ» մրցանակին ոստիկան Մարտի Բեկի դերի համար և նույն մրցանակին արժանացել է Մայ Շեվալլի և (Պեր Վալյո)յի համանուն «Մարդը պատշգամբից» նովելի համար։
  • 2008 թվականին ստացել է Hedersguldbaggen հատուկ մրցանակը («Ոսկե Բզեզ» մրցանակի պատվավոր պարգև) կինոյում և թատրոնում կատարած գործունեության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — 8 — Sveriges Släktforskarförbund, 2021.
  4. 4,0 4,1 4,2 https://www.dn.se/kultur-noje/gosta-ekman-ar-dod/
  5. gravsted.dk (դան.)
  6. Lisebergsapplåden (շվեդերեն)
  7. 7,0 7,1 7,2 http://runeberg.org/vemardet/1993/0276.html
  8. http://www.dn.se/kultur-noje/scen/spelrum-for-gosta/
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեստա Էքման Կրտսեր» հոդվածին։