Գեորգ Ալոիս Շմիթ (գերմ.՝ Georg Aloys Schmitt, փետրվարի 2, 1827(1827-02-02)[1][2], Հաննովեր, Գերմանական միություն - հոկտեմբերի 15, 1902(1902-10-15)[1][2], Դրեզդեն, Գերմանական ռայխ), գերմանացի դաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտագետ։

Գեորգ Ալոիս Շմիթ
Բնօրինակ անունգերմ.՝ Georg Aloys Schmitt
Ծնվել էփետրվարի 2, 1827(1827-02-02)[1][2]
Հաննովեր, Գերմանական միություն
Երկիր Գերմանիա
Մահացել էհոկտեմբերի 15, 1902(1902-10-15)[1][2] (75 տարեկան)
Դրեզդեն, Գերմանական ռայխ
ԳերեզմանJohannisfriedhof, Dresden
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
 Georg Aloys Schmitt Վիքիպահեստում

Ալոիս Շմիթթի որդին է և Կարլ Գուստավ Շմիթթի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Գեորգ Ալոիս Շմիթթը ծնվել է 1827 թվականի փետրվարի 2-ին Գերմանիայի Հաննովեր քաղաքում։

Սովորել է իր հոր մոտ, այնուհետև իր ընտրությամբ Ջորջ Յակոբ Ֆոլվեյլերայի մոտ։ Տարբեր գերմանական քաղաքներում աշխատել է որպես դաշնակահար և դիրիժոր, իսկ կարիերայի վերջում բնակություն է հաստատել Դրեզդենում, որտեղ 1893 թվականին հիմնադրել է Մոցարտյան հասարակություն։

Գրել է մի քանի օպերաներ, որոնց թվին են պատկանում երկու գործողությամբ կոմիկական "Տրիլբո" օպերան (1845, լիբրետո Էժեն Սկրիբա՝ Շառլ Նոդեի մոտիվներով), ստեղծագործություներ նվագախմբի համար, կամերային երաժշտություներ, երգեր։ Առավել հայտնի է Մոցարտի ստեղծագործությունների աշխատանքներում։

Ամուսնացած է եղել երգչուհի Սանգերլին Կորնելա Շմիթ-Չանիի հետ։ Զույգն ապրել են Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Զյուդֆորշտադ փողոցում[3]։

Մահացել է 1902 թվականի հոկտեմբերի 15-ին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #116799633 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 International Music Score Library Project — 2006.
  3. Adreßbuch für Dresden 1902. Seite 724.

Գրականություն խմբագրել

  • «Шмит, немецкие композиторы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Dirk Böttcher et al.: Hannoversches biographisches Lexikon: von den Anfängen bis in die Gegenwart. Hannover 2002, S. 318.
  • Nordisk Familjebok. Konversationslexikon och Realencyklopedi. Zweite Auflage 1907–1926 (online).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Ալոիս Շմիթ» հոդվածին։