Գեորգս Պելեցիս, նաև՝ Գեորգես Պելեցիս (լատիշերեն՝ Georgs Pelēcis, Georges Pélétsis;[3], հունիսի 18, 1947(1947-06-18)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լատվիացի կոմպոզիտոր և երաժշտագետ, Յազեպ Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ Լատվիացի միակ կոմպոզիտորն է, ում ստեղծագործություններից կատարվել են Լոնդոնի թագավորական Ալբերտ հոլ համերգասրահում[4]։

Գեորգս Պելեցիս
Բնօրինակ անունլատիշ․՝ Georgs Pelēcis
Ծնվել էհունիսի 18, 1947(1947-06-18)[1] (76 տարեկան)
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Երկիր ԽՍՀՄ և  Լատվիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտագետ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Պելեցիսը ծնվել է Ռիգայում։ Երաժշտական բարձրագույն կրթությունն ստացել է Մոսկվայի կոնսերվատորիայում, Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ[5], ստեղծագործական փորձաշրջան անցել Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում։ Նրա կոմպոզիտորական ոճը բնորոշվում է որպես «նոր ներդաշնակ երաժշտություն» ("new consonant music")՝ «զարմանահրաշ զուլալ, դրական ոգով»[6]։

Կոմպոզիտորի հիշարժան ստեղծագործություններից են՝

  • Revelation, Concerto for counter-tenor, piano, and trumpet
  • Buena-Riga
  • Վերջին երգը
  • Ծաղկած եղրևանին, կոնցերտ ջութակի,վիբրաֆոնի և լարային գործիքների համար
  • Jack and the Beanstalk, երաժշտություն Ռոալդ Դալի առակի համար (սիմֆոնիկ նվագախումբ ր ասմունքողներ)
  • Ամանորյա երաժշտություն դաշնամուրի համար (1977)
  • Սյուիտ № 1 (1980) դաշնամուրի համար
  • Կոնցերտ փողի և նվագախմբի համար (1982)
  • Concertino bianco դաշնամուրի և կամերային նվագախմբի համար (1983)
  • Սյուիտ № 2 դաշնամուրի համար (1984)
  • Երաժշտություն պատի հետևից, ջութակի, ալտի, թավջութակի և ֆագոտի համար, (1984)
  • Lamento, струнный квартет (1986)
  • Nevertheless, կոնցերտ դաշնամուրի, ջութակի և կամերային նվագախմբի համար (1994)
  • Christ is Risen! ուղղափառ օրատորիա սոպրանոյի, մեցցո սոպրանոյի, տենորի, բասի, խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1996)
  • Marcia funebre դաշնամուրի համար (1998)
  • Christ is Born! Ծննդյան տոների օրատորիա խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2000)
  • Հանդիպում ընկերոջ հետ ջութակի (կամ դաշնամուրի) և լարային նվագախմբի համար (2001)
  • Երկխոսություն սոպրանոյի, երկու կոնտրտենորի և երգեհոնի համար (2003)
  • Հանդիպումներ ու բաժանումներ երկու թավջութակի համար (2003)
  • Missa Brevis կանանց երգչախմբի և դաշնամուրի համար (2003)
  • Մահին մահ ուղղելով, օրատորիա խառը երգչախմբի, ֆոնոգրամի և գեղանկարչական պատկերազարդումների համար (2004)
  • Լատվիական ռեքվիեմ (2006)
  Խաչատրյանից ես վարպետություն եմ սովորել, իսկ մնացածը՝ կյանքից։ Սովորում եմ, օրինակ, իմ ուսանողներից, երեխաներից։ Չգիտեմ՝ նրանք ինձանից ինչ-որ բան կսովորե՝ն, բայց ես իրենցից սովորում եմ։

Գեորգս Պելեցիս[7]

 

Երաժշտագետը խմբագրել

Պելեցիսն իր երաժշտագիտական աշխատություններում կենտրոնանում է միջնադարի, Վերածննդի և բարոկկոյի դարաշրջանի երաժշտական արտահայտչաձևերի վրա։ Նա թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ է գրել Ջովանի Պիեռլուիջի դա Պալեստրինայի և Հովհաննես Օկեգեմի թողած երաժշտական ժառանգության մասին[5]։

Լատվիական երաժշտական ակադեմիայում նա դասավանդում է երաժշտության պատմություն ու տեսություն և կոնտրապունկտեր[8]։ Պելեցիսը Ռիգայի Վաղ ժամանակների երաժշտության կենտրոնի առաջին նախագահն է[9]։

Պարգևներ խմբագրել

  • Գեորգս Պելեցիսը «Պալեստրինայի երաժշտության բազմազանության սկզբունքները և վոկալ բազմաձայնության դարաշրջանի ավանդույթները»[10] աշխատության համար 1990 թվականին ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան, որոշ ժամանակ անց ընտրվել լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։
  • 1993 թ. այդ նույն աշխատության համար արժանացել է Հռոմի Պալեստրինյան կենտրոնի մեդալի։
  • 2001 թ. - Լատվիայի մշակույթի նախարարության մրցանակ «Լոնդոն» սիմֆոնիայի, „Dievs ir mīlestība”(«Աստված սեր է») և „Kristus ir dzimis” («Քրիստոս ծնաւ»)օրատորիաների համար
  • 2017 թ. - Լատվիայի Հանրապետության Երեք աստղի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #124947646 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Pelēcis, Georgs, 1947-. From Library of Congress Name Authority File.
  4. Георг Стражнов. Апокалипсис. Вариант композитора Георга Пелециса. // Телеграф : газета. — 2011.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 Musica Baltica. Georgs Pelēcis. Biography
  6. New Consonant Music. Composers."Georgs Pelecis". Արխիվացված 2012-02-07 Wayback Machine
  7. Андрей Шаврей. Георг Пелецис после мировой премьеры своего произведения – «Я дитя своего века». // Латвийские общественные медиа : интернет-портал. — 2017.
  8. «Латвийская Национальная опера и балет. Артисты. Георг Пелецис, композитор». официальный сайт ЛНО. Латвийская Национальная опера.
  9. «Georgs Pelecis - Latvian composer and musicologist». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  10. Каталог РНБ

Արտաքին հղումներ խմբագրել