Գեորգի Պետրով
Գեորգի Իվանովիչ Պետրով (ռուս.՝ Георгий Иванович Петров, մայիսի 18 (31), 1912[1], Պինեգա, Արխանգելսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 13, 1987[2], Մոսկվա, ԽՍՀՄ), մեխանիկայի բնագավառի սովետական գիտնական, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958 թվական), սոցիալիստական աշխատանքի հերոս (1961 թվականին)։
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1935 թվականին)։ 1965 թվականից աշխատում է ԽՍՀՄ ԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտում (1965-1973 թվականներին՝ տնօրեն, 1973 թվականից՝ բաժնի վարիչ։
Հիմնական աշխատությունները վերաբերում են կիրառական գազային դինամիկային և տիեզերական աերոդինամիկային։ Ուսումնասիրել է տատանումների տարածումը մածուցիկ հեղուկում, մրրկային շերտերի կայունությունը, լամինար հոսանքի խախտման ֆիզիկական պայմանները։ Կիրառել է օդային շերտերի տեսողական ուսումնասիրության օպտիկական եղանակներ։ ՍՍՀՄ պետական մրցանակ (1949 թվական)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #11920522X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 https://mzg.ipmnet.ru/ru/get/1987/3/3-3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |