Գեորգի Շոլոխով-Սինյավսկի

Գեորգի Ֆիլիպովիչ Շոլոխով-Սինյավսկի (ռուս.՝ Гео́ргий Фили́ппович Шо́лохов-Синя́вский, իսկական ազգանունը` Շոլոխով, հոկտեմբերի 29 (նոյեմբերի 11), 1901, Սինյավսկոյե (Նեկլինովսկի շրջան), Նեկլինովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - մայիսի 1, 1967(1967-05-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։ Դոնում խորհրդային գրականության առաջին ռահվիրաներից մեկը։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։

Գեորգի Շոլոխով-Սինյավսկի
Ծնվել էհոկտեմբերի 29 (նոյեմբերի 11), 1901
ԾննդավայրՍինյավսկոյե (Նեկլինովսկի շրջան), Նեկլինովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 1, 1967(1967-05-01) (65 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Շոլոխովը ծնվել է Վոյսկա Դոնի մարզի Սինյավսկոյե` գյուղացու ընտանիքում։ 1934 թվականից դարձել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ, եղել է Խորհրդային գրողների առաջին համամիութենական կոնգրեսի պատվիրակ, 1941 թվականին ընդգրկվել է ԽՄԿԿ շարքերը, 1942 թվականի ապրիլից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին 28-րդ և 4-րդ տանկային զորքերի և 65-րդ բանակի կազմում, եղել է կապիտան։ Ծառայել է «Сталинский удар» թերթի խմբագրությունում[1]։

Մահացել է 1967 թվականին Մոսկվայում։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Առաջին ստեղծագործությունը` «Հանցագործություն», 1928 թվականին տպագրվել է «На подъёме» ամսագրում։ Շոլոխով-Սինյավսկու առաջին կարևոր աշխատանքը, որը գրավել է ընթերցողների և քննադատների ուշադրությունը, «Քարը ծովափին» (1934) պատմվածքների ժողովածուն է։ Այնուհետև լույս են տեսել «Крутии», «Суровая путина» (մասեր 1-3, 1932-1937), «Եղբայրներ», «Հեռավոր լույսեր» (Գիրք 1-2, 1939-1941), «Կուդիմով ընտանիքը» (1941) վիպակը, որտեղ հեղինակը, խոսելով ձկնորսների և երկաթուղայինների նախահեղափոխական ապրելակերպի, հեղափոխության մեջ նրանց մասնակցության մասին, առաջիններից էր խորհրդային գրականության մեջ, որ փորձեց բացահայտել հատուկ պայմաններում անհատի և բազմության բարդ գործընթացի զարթոնքը Դոնի կազակների կյանքում։

Պատերազմի ընթացքում Շոլոխով-Սինյավսկին գրել է մարտադաշտում գտնվող մարդու մասին «Գորինիչ օձը» պատմվածքների գիրքը և իր մեծագույն գործերից մեկը` «Վոլգա» վեպը (1947-1951)։

Հետպատերազմյան տարիներին լույս է տեսել հեղինակի «Անհանգիստ տարիք» վեպը, «Հայրը» վիպակը, որը հիմք է դրել հեղինակի վերջին խոշոր աշխատանքին` «Դառը մեղր» (1961-1964) ինքնակենսագրական եռագրությանը, «Գետափի տնակը», «Կազակական բուրսա» վիպակներին և այլն։

Շոլոխով-Սինյավսկու ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Шолохов Георгий Филиппович 1901 г.р.». Подвиг народа. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել