Գեորգի Հարությունյան (ֆուտբոլիստ)

Հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ

Գեորգի Էդուարդի Հարությունյան (օգոստոսի 9, 2004(2004-08-09), Կրասնոդար, Ռուսաստան), ռուսաստանցի հայ ֆուտբոլիստ, «Կրասնոդար» ակումբի և Հայաստանի հավաքականի պաշտպան։

Գեորգի Հարությունյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 2004(2004-08-09) (19 տարեկան)
Ծննդավայր Կրասնոդար, Ռուսաստան
Հասակ 1,89 մետր
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Կրասնոդար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2022— Ռուսաստան Կրասնոդար 2 (0)
2022—2023  Ռուսաստան Կրասնոդար-2 10 (0)
Ազգային հավաքական
2019 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 16) 2 (0)
2021 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 2 (0)
2021 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 5 (0)
2023— Հայաստան Հայաստան 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

«Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ակումբի պատանեկան թիմի կազմում 2021/22 մրցաշրջանում դարձել է ՅՈՒՖԼ-1-ի հաղթող և մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվել լիգայի խորհրդանշական հավաքականում[1]։ Պրոֆեսիոնալ մակարդակով նորամուտը «Կրասնոդարի» կազմում նշել է 2022 թվականի օգոստոսի 7-ին՝ Առաջին լիգայի 4-րդ տուրի շրջանակներում անցկացնելով «Կամազ»-ի դեմ ամբողջ հանդիպումը[2]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան հավաքականներ, որոնց կազմում անցկացրել է 9 ընկերական հանդիպում[3]։

2023 թվականի մարտին հրավիրվել է Հայաստանի հավաքական, որի կազմում իր նորամուտը նշել է մարտի 25-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղում (1:2)[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Կրասնոդար»
  • ՅՈՒՖԼ-1-ի հաղթող - 2021/22
  • ՄՖԼ-ի հաղթող - 2022/23
  • Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 2022/23

Ծանոթագրություններ խմբագրել