Գեորգի Լեոնիձե (վրաց.՝ გიორგი ლეონიძე, դեկտեմբերի 27 1899 (հունվարի 8 1900) կամ դեկտեմբերի 27, 1899(1899-12-27)[1], Փոքր Ձեուլ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 9, 1966(1966-08-09)[2][1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի խորհրդային բանաստեղծ, Վրացական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1959), Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1944)։ Ստալինյան երեք մրցանակների դափնեկիր (1941, 1950, 1952

Գեորգի Լեոնիձե
վրաց.՝ გიორგი ლეონიძე
Ծնվել էդեկտեմբերի 27 1899 (հունվարի 8 1900) կամ դեկտեմբերի 27, 1899(1899-12-27)[1]
ԾննդավայրՓոքր Ձեուլ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էօգոստոսի 9, 1966(1966-08-09)[2][1] (66 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՄթածմինդա
Գրական անունგოგლა ლეონიძე
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Ժանրերքնարապատմողական և Սցենար
Ուշագրավ աշխատանքներQ28015961? և Q28015964?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Giorgi Leonidze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Լեոնիձեն ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 15-ին (27-ին) Փաթարձեուլի գյուղում։ 1913 թվականին ավարտել է Թիֆլիսի հոգևոր ուսումնարանը, իսկ 1918 թվականին՝ Թիֆլիսի հոգևոր սեմինարիան։ 1919-1921 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1921-1922 թվականներին աշխատել է որպես աշխատել է Վրացական ԽՍՀ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի Գլխավոր քաղլուսվարչության գրականության բաժնի տնօրենի օգնական։ 1922-1930 թվականներին «Բախտրիոնի» գրական թերթի խմբագիր, աշխատել է «Գրեմդլի», «Դրոշա», «Վրաստանի տնտեսագետ» թերթերում։

1939-1951 թվականներին Գեորգի Լեոնիձեն եղել է Վրացական ԽՍՀ Գրականության պետական թանգարանի տնօրեն։ 1951 թվականին դարձել է Վրացական ԽՍՀ Գրողների միության նախագահ։ Եղել է Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր (1944)։ Եղել է Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի անդամ։

Գեորգի Լեոնիձեն մահացել է 1966 թվականի օգոստոսի 9-ին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի Մթածմինդա պանթեոնում[3]։

Ստեղծագործություն խմբագրել

Գրական գործունեությամբ Գեորգի Լեոնիձեն զբաղվել է 1916 թվականից։ 1918 թվականին դարձել է վրացի սիմվոլիստների «Կապույտ եղջյուրներ» գրական խմբակի անդամ, սակայն շուտով հեռացել է։ 1924-1925 թվականներին գրել է քնարական ստեղծագործություններ՝ «Նինոցմինդայի գիշերը», «Ղփչաղի ժամադրությունը», «Խայտահավ» և այլն։

1920-ական թվականների վերջին Լեոնիձեն, հնարավոր է, ստիպված է եղել անդրադառնալ սոցիալիզմի թեմային («Գիշերը Զագէսի վրա», «Իորիի ափերին»)։ 1936 թվականի ողբերգությունը, երբ բռնաճնշումների ենթարկվեց նրա եղբայրը՝ մանրէաբան Լեոն Լեոնիձեն, Գեորգի Լեոնիձեին դրդեց ստեղծել իր հավատարմությունն ու հպատակությունն արտահայտող բանաստեղծությունների շարք, որ «համակված էր խորհրդային խոր հայրենասիրությամբ» («Հայրենիքիս եմ երգում» (1936), «Լենինին» (1936), «Ստալին. մանկություն և պատանեկություն» (1939)։

Հետպատերազմյան տարիներին Գեորգի Լեոնիձեն իր ստեղծագործություններում անդրադարձել է վրաց ժողովրդի պատմական արմատներին («Սամգորի» (1950), «Պորթոխալա» (1951), «Բերշոուլա» (1951))։ Գրել է վրացի բանաստեղծներ Բեսիկիի ու Բարաթաշվիլիի կենսագրությունները։

Գեորգի Լեոնիձեի ստեղծագործությանը հատուկ են հերոսական-ռոմանտիկական պաթոսը, զսպվածութունն ու քնարականությունը։ 1962 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների «Կախարդական ծառ» ժողովածուն։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1941) - «Ստալին. մանկություն և պատանեկություն» (1939) ստեղծագործության համար
  • Ստալինյան մրցանակ (1950) - «Ջուրգայի վահանը» գունավոր երաժշտական ֆիլմի սցենարի համար (1944)
  • Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1952) - «Բերշոուլա» (1951) և «Պորթոխալա» (1951) պոեմների համար
  • Լենինի երկու շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական գրող (1959)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Леонидзе Георгий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Rayfield, Donald (2000), The Literature of Georgia: A History, p. 256. Routledge, ISBN 0-7007-1163-5.

Արտաքին հղումներ խմբագրել

  • George L. Kavtaradze, Giorgi Leonidze (Biography) [1]. Accessed on November 19, 2007.
  • George L. Kavtaradze, Giorgi Leonidze and his Poetry [2]. Accessed on October 6, 2010.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Լեոնիձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 569