Գեորգի Եֆրեմով

մակեդոնացի կենսաբան-գիտնական

Գեորգի Դ․ Եֆրեմով[3] (մակեդոներեն՝ Ѓорѓи Д. Евремов, դեկտեմբերի 8, 1932(1932-12-08), Kratovo, Kratovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա - մայիսի 6, 2011(2011-05-06)[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա)[4], մակեդոնացի կենսաբան-գիտնական, բժշկության գենետիկական ճարտարագիտության մասնագետ՝ բժշկության, անասնաբուժության և կենդանիների կենսատեխնոլոգիայի ասպարեզում։ Մակեդոնիայի հանրապետությունում նախկին դեսպան և գիտության նախարար։ 2000-2001 թվականներին եղել է Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի նախագահ[5]։

Գեորգի Եֆրեմով
մակեդոներեն՝ Ѓорѓи Евремов
Ծնվել էդեկտեմբերի 8, 1932(1932-12-08)
Kratovo, Kratovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
Մահացել էմայիսի 6, 2011(2011-05-06)[1] (78 տարեկան)
Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Բնակության վայր(եր)Սկոպիե
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունգենետիկ, ակադեմիկոս, կենսաբան, անատոմ, կենսաքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բելգրադի համալսարան, Բելգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Սկոպյեի համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն, Մոլեկուլային գենետիկա, Գենետիկական ճարտարագիտություն, Կենսաքիմիա[2], գենետիկա[2], կենսատեխնոլոգիա[2] և մոլեկուլային կենսաբանություն[2]
ԱնդամակցությունՄակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա և Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերFaculty of Veterinary Medicine, University of Zagreb? և Սկոպյեի համալսարան
Եղել է գիտական ղեկավարԶորան Թ. Պոպովսկի

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Եֆրեմովը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 8-ին Կրատովոյում։ Նրա հայրը մինչև 1945 թվականը քաղաքի ամենահարուստ անձն էր, մինչև որ ունեցվածքը համարյա լրիվ չի ազգայնացվել։ Հայրը միշտ պնդել է, թե ուսումը կյանքը բարելավելու միակ միջոցն է։ Եֆրեմովը ընդունվել է Զագրեբի համալսարանի անասնաբուժական ֆակուլտետ և ավարտել է այն 1956 թվականին[6]։ Շարունակել է ուսումը Սկոպյեի համալսարանի բժշկական ֆակուլտետում[7]։

1960 թվականին Գեորգի Եֆրեմովը Բելգրադի համալսարանում, պրոֆեսոր Բոժիդար Նիկոլիչի ղեկավարությամբ պաշտպանել է հոգեբանության և կենսաբանության գծով մագիստրատուրայի թեզը, իսկ հետոէ 1963 թվականի սեպտեմբերին։պաշտպանել է դոկտորական՝ «Կենդանիների եսաղմնային և չափահաս հեմոգլոբինները» թեզը։ Հետո աշխատել է Օսլոյի Անասնաբուժական քոլեջի, պրոֆեսոր Միկայել Բրեդի ղեկավարած, ներքին բժշկության ամբիոնում։ Երկու տարի անց պրոֆեսոր Տիտուս Հայսմանը Եֆրեմովին հրավիրել է Օգաստայի բժշկական քոլեջ (ԱՄՆ, Ջորջիա նահանգ) երկամյա վերապատրաստման, որտեղ ուսումնասիրում էին մարդկային օրգանիզմի նորմալ և աննորմալ հեմոգլոբինի կառուցվածքը, ֆունկցիաները, սինթեզը և արտահայությունները։

Ամերիկայից վերադառալուց հետո Եֆրեմովին ընդունում են Մակեդոնիայի գիտության և արվեստի ակադեմիա[8], որտեղ նա գլխավորում է գենետիկական ճարտարագիտության և կենսաբանական հետազոտատական աշխատանքները[9][10][11][12][13][14]։ 2000-2001 թվականներին գլխավորել է Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիան։

Մահացել է 2001 թվականի մայիսի 6-ին Սկոպյեում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Base biographique (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «"How i Became a Biochemicst"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  4. Polenakovic, M. «In memoriam: Efremov D. Georgi (1932-2011). Founder of the molecular biology in the Republic of Macedonia - biochemist, geneticist». Prilozi. 32: 333–6. PMID 21836541.
  5. «"MANU Members"». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  6. «Պրոֆեսիոնալ կրթությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  7. «Փորձառությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  8. "Speech"
  9. «"Research Centre for Genetic Engineering and Biotechnology"». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  10. "Interview 1" ՅուԹյուբում
  11. "Interview 2" ՅուԹյուբում
  12. "Interview 3" ՅուԹյուբում
  13. «"Пост фестум на академикот Ефремов"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  14. "biomedexperts"