Գեորգի Դոբրովոլսկի
Գեորգի Տիմոֆեևիչ Դոբրովոլսկի (ռուս.՝ Георгий Тимофеевич Добровольский, հունիսի 1, 1928[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 30, 1971[1], Սոյուզ 11 և ցածր մերձերկրյա ուղեծիր), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, փոխգնդապետ, Խորհրդային Միության հերոս (30․6․1971 թվականին, հետմահու)։
Գեորգի Դոբրովոլսկի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1928[1][2] |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հունիսի 30, 1971[1] (43 տարեկան) |
Մահվան վայր | Սոյուզ 11 կամ ցածր մերձերկրյա ուղեծիր |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1961) |
Մասնագիտություն | տիեզերագնաց և օդաչու |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Georgy Dobrovolsky Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Օդեսայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը (1946), Չուգունի օդաչուների ռազմաավիացիոն ուսումնարանը (1950) և Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան (1961)։
Տիեզերագնացների ջոկատում է եղել 1963 թվականից։ 1971 թվականի հունիսի 6-ին, որպես անձնակազմի հրամանատար, Վլադիսլավ Վոլկովի և Վիկտոր Պացաևի հետ թռիչք է կատարել «Սոյուզ-11» արբանյակ-տիեզերանավով։ 1971 թվականի հունիսի 7-ից թռիչքն ընթացել է ապրիլի 19-ից շուրջերկրյա ուղեծրում գտնվող «Սալյուտ» գիտակայանի հետ մեկտեղ։ Հունիսի 30-ին, թռիչքի ծրագիրը ավարտելուց հետո, Երկիր վերադառնալիս Դոբրովոլսկին և «Սոյուզ-11»-ի անձնակազմի մյուս անդամները զոհվել են։
Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Добровольский Георгий Тимофеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 8 : Дебитор — Евкалипт. — С. 373.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 429)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Դոբրովոլսկի» հոդվածին։ |