Գեորգի Աբաջիև
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջիև ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Աբաջիև (մակեդոներեն՝ Ѓорѓи Абаџиев, հոկտեմբերի 7, 1910 կամ 1910, Դոյրան, Հյուսիսային Մակեդոնիա - օգոստոսի 2, 1963 կամ 1963, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի արձակագիր, լրագրող։
Գեորգի Աբաջիև | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1910 կամ 1910 |
Ծննդավայր | Դոյրան, Հյուսիսային Մակեդոնիա |
Վախճանվել է | օգոստոսի 2, 1963 կամ 1963 |
Վախճանի վայր | Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ |
Գեորգի Աբաջիև Վիքիդարանում | |
Gjorgji Abadžiev Վիքիպահեստում |
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծնողները գաղթել են Բուլղարիա։ Սովորել է Սոֆիայի համալսարանում։ 1930-40-ական թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել մակեդոնացի էմիգրանտների առաջադեմ շարժմանը, եղել է «Մակեդոնյան լուրեր» թերթի խմբագիրը (1935-1937) և Սոֆիայում մակեդոնական խմբակի հիմնադիրներից մեկը (1938-1941)։ Աշխատակցել է բուլղարական մի շարք առաջադիմական ամսագրերի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդհատակյա աշխատանք է տարել ընդդեմ ֆաշիստների։ 1948 թվականին վերադառնալով Հարավսլավիա՝ աշխատանքի է անցել Սկոպյեում։
Լույս են տեսել Աբաջիևի «Աշխատանք և մարդիկ» (1938), «Նոժի հերոսները» (1953), «Վերջին հանդիպում» (1953) պատմվածքների ժողովածուները, «Ավազակների որջը» (1954) և «Անապատ» (1961) վեպերը, այնուհետև՝ պատմվածքների մի շարք ժողովածուներ։ 1972 թվականին լույս է տեսել Աբաջիևի ստեղծագործություն չորսհատորյակը[1]։
Գեորգի Աբաջիևը հայերեն խմբագրել
- Ծխախոտատուփը։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 10-26։ Թարգմ.՝ Հրաչյա Թամրազյան։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 10։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Աբաջիև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Աբաջիև» հոդվածին։ |