Գեորգիոս Պիսիդես
Գեորգիոս Պիսիդես (հունարեն՝ Γεώργιος Πισίδης, միգուցե 580[1], Պիսիդիա, Բյուզանդական կայսրություն - միգուցե 634[1], Կոստանդնուպոլիս), բյուզանդական աշխարհիկ պոեզիայի խոշոր ներկայացուցիչ։ Կոստանդնուպոլիսի Սուրբ Սոֆիայի տաճարում վարել է զանազան պաշտոններ։ Ուշ շրջանի բյուզանդական բանաստեղծները բարձր են գնահատել Գեորգիոսի արվեստը և համեմատել Եվրիպիդեսի հետ։
Գեորգիոս Պիսիդես հուն․՝ Γεώργιος Πισιδησ | |
---|---|
Ծնվել է | միգուցե 580[1] |
Ծննդավայր | Պիսիդիա, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | միգուցե 634[1] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Երկեր | Official history of the Persian war? |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Գեորգիոսից պահպանվել են հիմներ, Էպիգրամներ, աստվածաբանական-փիլիսոփայական և ուսուցողական բովանդակությամբ պոեմներ։ Նշանավոր է «Վեցօրյա» պոեմը, որը Աստվածաշնչի Ծննդոց գրքի առաջին գլուխն Է՝ չափածոյի վերածված։ Պոեմը բովանդակում է ակնարկներ հեղինակի ապրած ժամանակի իրադարձությունների վերաբերյալ։ Նրա կարևոր գործերից է երեք «երգից» բաղկացած Էպոպեան, որի մեջ խոսվում է պարսիկների և ավարների դեմ Տերակլիոս կայսեր (610—641) հաղթանակների մասին, հիշատակվում է նաև Հայաստանը։ Գեորգիոսի պոեմները որոշակի արժեք են ներկայացնում Բյուզանդական կայսրության յոթերորդ դարի պատմության ևամար։ Նրան միջնադարում բարձր են գնահատել նաև հայերը։ Մեզ է հասել «Վեցօրյա» պոեմի բարձրորակ թարգմանությունը (պակասում է մոտ 400 տող)։ Թարգմանչի մասին հայտնվել են տարբեր կարծիքներ։ Վարդան Արևելցին «Մեկնութիւն արարածոց» աշխատության մեջ օգտագործել է Գեորգիոսի այս երկի հայերեն թարգմանությունը։
Ծանոթագրություն խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 16)։ |