Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գենջ (այլ կիրառումներ)

Գենջ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառակում, գավառակի կենտրոնը։ Գտնվում էր Մուշ քաղաքից 25 կմ արևմուտք՝ Արածանիի ձախ ափին՝ անտառապատ վայրում։

Գյուղաքաղաք
Գենջ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԳենջի գավառակ
ԲԾՄ1087 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն600 (միայն հայեր) մարդ (1914)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունգենջեցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ12500
Գենջ (Աշխարհ)##
Գենջ (Աշխարհ)

Գենջի հյուսիսում կար բերդի ավերակներ։

1914 թվականին Գենջն ուներ 600 հայ բնակիչ։ Բացի դրանից ապրում էին նաև այլազգիներ, որոնց թվաքանակը հայտնի չէր։

1915-1916 թվականներին թուրքերի կողմից հայերը կողոպուտի ենթարկվեցին և տեղահանվեցին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 836

Աղբյուրներ խմբագրել