Գեղեցկության վտանգը (ֆիլմ)

ֆիլմ

«Գեղեցկության վտանգը» (աֆրիկաանս՝ Skoonheid, անգլ.՝ Beauty), ռեժիսոր Օլիվեր Հերմանուսի ֆիլմը։ 2011 թվականին ֆիլմը ՀԱՀ-ից ներկայացվել է Օսկար մրցանակի «օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, սակայն վերջնական փուլ չի անցել[3][4]։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2011 թվականի մայիսին Կաննի կինոփառատոնում, «Հատուկ հայացք» (Un Certain Regard) ծրագրի շրջանակներում[5][6]։

Գեղեցկության վտանգը
աֆրիկաանս՝ Skoonheid
Երկիր ՀԱՀ
 Ֆրանսիա
Ժանրդրամա[1] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականմայիսի 17, 2011, 2011 և մարտի 8, 2012[2]
Լեզուաֆրիկաանս
ՌեժիսորՕլիվեր Հերմանուս[1]
ԴերակատարներԴեոն Լոց
ՕպերատորՋեմի Ռամսեյ
Պատմվածքի վայրՀԱՀ
Տևողություն98 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆրանսուան նվիրված ամուսին է և երկու դուստրերի հայր։ Հարավաֆրիկյան Բլումֆոնտեյն քաղաքը, որտեղ նա ապրում է, ոչնչով չի տարբերվում ժամանակակից արևմտյան բնակավայրերից, միակ տարբերությունը այն է, որ այստեղ խոսում են աֆրիկաանս լեզվով։ Տեսարաններից մեկում բացահայտվում է Ֆրանսուայի իրական բնավորությունը, նրա ընկերների շրջապատում սևամորթներն ու մետիսները հարգի չեն, չնայած պետական ապարտհեյդը վերացել է, սակայն անձնականը դեռևս շատ է տարածված։ Բացի այդ գլխավոր հերոսը գաղտնի համասեռամոլ է և ընտանիքի առկայությունը նրան չի խանգարում սեռական կապեր ունենալ նույնասեռական ընկերների հետ։ Իր աղջկա հարսանիքին Ֆրանսուան հանդիպում է գեղեցիկ երիտասարդ Քրիստիանին և համակվում նրանով։ Այդ պահից սկսած հերոսը հետապնդում է երիտասարդին։ Իր ցանկալի օբյեկտին հանդիպելու համար նա գոծնական ուղևորության է մեկնում Քեյփթաուն, որտեղ բնակվում է Քրիստիանն իր ծնողների հետ։ Այստեղ տղամարդը բառացիորեն կրնկակոխ հետևում է երիտասարդին, նրան աչքից բաց չի թողնում քոլեջում, փողոցում, ծովափում։ Եվ այդպիսի «պատահական» հանդիպումներից մեկի ժամանակ Ֆրանսուան բռնաբարում է Քրիստիանին։

Դերերում խմբագրել

  • Դեոն Լոց՝ Ֆրանսուա վան Հերդեն
  • Ռոելին Դանեել՝ Անիկա վան Հերդեն
  • Սու ԴԻպևեն՝ Մարիկա Ռուդթ
  • Չարլի Կիգեն՝ Քրիստիան Ռուդթ
  • Ալբերտ Մարից՝ Վիլեմ Ռուդթ
  • Միշել Սքոթ՝ Ելենա վան Հերդեն

Պարգևներ խմբագրել

  • 2011 թվականին Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Queer Palm» մրցանակի[7]
  • Ցյուրիխի կինոփառատոնում դերասան Դեոն Լոթզն արժանանում է «հատուկ հիշատակություն»[8] մրցանակի
  • 2012 թվականին «Կողք կողքի» կինոփառատոնում արժանանում է Լավագույն խաղարկային ֆիլմ մրցանակի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1922721/
  2. Internet Movie Database — 1990.
  3. «63 Countries Vie for 2011 Foreign Language Film Oscar». Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  4. «Skoonheid: SA's Oscar entrant». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  5. «Release dates for Skoonheid (2011)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  6. «Cannes film festival 2011: The full lineup». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  7. «'Skoonheid' Awarded The Queer Palm At Cannes For Contributing To Gay Issues». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  8. «More success for Skoonheid». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.