Գեղանիստ (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղանիստ (այլ կիրառումներ)

Գեղանիստ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից՝ 27 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Գեղանիստ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
ԲԾՄ870 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2739[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Գեղանիստ (Արարատի մարզ) (Հայաստան)##
Գեղանիստ (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Գյոլգմբեթ, Գյոքգմբեթ, Գյոյքյումբեթ, Թագգյումբեթ անվանումները։ Գեղանիստ անվանվել է 1949 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։ Գյուղն ընկած է Հրազդան գետի աջ ափին՝ Արարատյան հարթավայրում։

 
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածների

Կլիման խմբագրել

Գտնվում է ծովի մակարդակից 870 մ բարձրության վրա, կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3 -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր։ Օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +24-ից +26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուրոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքի տարածքը ընկած է բացարձակ ոռոգման տարածքում։

Բնակչություն խմբագրել

Տարի 1831 1897 1926 1939 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 200 235 471 715 1602 1877 2225[2] 2471 2739[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 729 տնտեսություն։ Համայնքն ունի վարչական շենք, դպրոց, բուժամբուլատորիա, մանկապարտեզ, մշակույթի տուն, զոհվածների հուշարձան, գերեզմանատուն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն ու ծաղկաբուծությունն է։ Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղնշանակության հողերը կազմում են շուրջ 62 հա։ Գյուղատնտեսական նշանակության հողերի 90% օգտագործվում է որպես վարելահող՝ զբաղեցնելով 53 հա։ Պտղատու և խաղողի այգիները փոքր տարածք են զբաղեցնում։ Մշակվում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ծաղկատեսակներ։ Բնակչությունն բաղվում է նաև կաթնամսատու անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես օգտագործվում են որպես այգիներ, վարելահողեր։ Արդյունաբերություն չունի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 623

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղանիստ (Արարատի մարզ)» հոդվածին։