Գեղազնիկ Միքայելյան
ազատամարտիկ
(Վերահղված է Գեղազնիկ Արմենակի Միքայելյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղազնիկ Արմենակի Միքայելյան (նոյեմբերի 16, 1951, Լեռնարոտ - օգոստոսի 29, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներից, հետմահու ՀՀ ազգային հերոս (1996)։
Գեղազնիկ Արմենակի Միքայելյան | |
---|---|
օգոստոսի 29, 1990 | (տարիքը 38)|
Ծննդավայր | Լեռնարոտ, Աշտարակի շրջան, ՀԽՍՀ |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | Ազգային հերոս (1996) |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1951 թվականին՝ Աշտարակի շրջանի (Արագածոտնի մարզ) Լեռնարոտ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ ՀՀ արևելյան սահմանների պաշտպանության ակտիվ մասնակից և կազմակերպիչներից էր (Կոռնիձոր, Երասխ, Ոսկեպար, և այլն)։
1990 թվականի օգոստոսի 29-ին Վիտյա Այվազյանի հետ սպանվել է Երևանում[1]։ 1996 թվականին ստացել է ՀՀ ազգային հերոսի կոչում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Սվետլանա Մարգարյան, «Կրակոց թիկունքից, մաս 48»։