Գելի բոխի ծալքաթև
Գելի բոխի ծալքաթև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Ցեղ | Գելի բոխի (Prangos) |
Տեսակ | Գելի բոխի ծալքաթև (P. lophoptera) |
Միջազգային անվանում | |
Prangos lophoptera |
Գելի բոխի ծալքաթև (լատին․՝ Prangos lophoptera), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է։ Շիրակի, Երևանի, Դարեղեգիսի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում hայտնի են 12 պոպուլյացիաներ։ Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Շատ պոպուլյացիաների համար, կապված դժվարացած սերմային բազմացման, աճելավայրերի կորստի, գյուղատնտեսական և բնակելի կառույցների ստեղծման և անասունների կողմից տրորման հետ, առկա է սպառնալիք։ Հայկական պոպուլյացիան սահմանակից է Թուրքիայում, Նախիջևանում և Իրանում աճող բազմաթիվ պոպուլյացիաների հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.