Գեզա Մարոցի (հունգ.՝ Maróczy Géza, մարտի 3, 1870(1870-03-03)[1], Սեգեդ, Հունգարիա[1] - մայիսի 29, 1951(1951-05-29), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]), հունգարացի շախմատիստ, գրոսմայստեր (1950), եղել է 20-րդ դարի առաջին տասնամյակի աշխարհ ուժեղագույն շախմատիստներից մեկը։

Գեզա Մարոցի
հունգ.՝ Maróczy Géza
Պետություն(ներ) Հունգարիա
Ծննդյան ամսաթիվմարտի 3, 1870(1870-03-03)[1]
ԾննդավայրՍեգեդ, Հունգարիա[1]
Մահվան ամսաթիվմայիսի 29, 1951(1951-05-29) (81 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]
Կոչումգրոսմայստեր
365chessGeza_Maroczy
Chesstempo համար242841
ICCF համար242841
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1927[2], Շախմատային օլիմպիադա 1930[2], Շախմատային օլիմպիադա 1933[2] և Ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա
 Géza Maróczy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրթությամբ եղել է մաթեմատիկոս և տեխնոլոգ։ Նա երկար ժամանակ աշխատել է որպես ինժեներ։ Շախմատ խաղալ սովորել է 15 տարեկանում, մարզվել է Բուդապեշտի լավագույն շախմատիստների հետ։

Վարպետի կոչում ստացել է 1895 թվականին Հասթինգսում կայացած լրացուցիչ մրցաշարում։ Այդ ժամանակից մինչև 1908 թվականը նա պարբերաբար մասնակցել է գրեթե բոլոր խոշոր մրցաշարերին՝ բացառությամբ 1903 թվականի Վիեննայի մրցաշարին, եղել է անընդմեջ հաղթողներից մեկը։ Գեզա Մարոցիի հաջողությունները զարմացրել են նրա ժամանակակիցներին. 1896 թվականի Նյուրնբերգում կայացած շախմատային գերհամարաշարում նա երկրորդն էր Էմանուել Լասկերից հետո։

Առաջին մրցանակը ստացել է Մոնտե Կառլոյում (1902), այնուհետև՝ Օստենդեում (1905), Բարմենում (1908), Վիեննայում (1908)։

20-րդ դարի սկզբին Գեզա Մարոցին համարվել է աշխարի երեք ուժեղագույն շախմատիստներից մեկը, ինչը հաստատեցին Մոնտե Կառլոյի 1902-1904 թվականների սուպերմրցաշարերը, որոնցից երկուսում նա դարձել է հաղթող, իսկ մյուսում երկրորդը՝ Տարաշից հետո։

Հունգարական Խորհրդային Հանրապետության (1917-1919) տարիներին Մարոցին եղել է կրթության նախարարության գլխավոր աուդիտոր։ Սակայն կոմունիստական կառավարության անկումից հետո շախմատիստը մնացել է անգործ և վատթարավել է նրա ֆինանսական վիճակը։ Կամա թե ակամա նա 1920 թվականին ստիպված վերադառձել է իր նախկին մասնագիտությանը։

Մարոչին հիմնականում հայտնի էր որպես պաշտպանական շախմատիստ։ 1920-ականների մրցաշարերից մեկում նա ոչ-ոքի է խաղացել բոլոր պարտիաները, որոնք առիթ են հանդիսացել խոսելու շախմատի «ոչ-ոքի մահվան» մասին։

 
Գեզա Մարոցիի գերեզմանը

Մարոցին եղել է Մաքս Էյվեի, Վերա Մենչիկի մարզիչը, Պոլ Մորֆիի ստեղծագործության մասին գրքի հեղինակն է։

Մարոցին կյանքից հեռացել է 1951 թվականի մայիսի 29-ին Բուդապեշտում։ Մահից մեկ տարի առաջ՝ 1950 թվականին ՖԻԴԵ-ն նրան շնորհել է գրոսմայստերի կոչում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #108984303 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 OlimpBase
  3. «ГЕЗА МАРОЦИ». Федерация шахмат России (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.

Գրականություն խմբագրել

  • Walter Arpad Földeak: Géza Maróczy, Leben und Lehren. Verlag de Gruyter, Berlin 1971.
  • Флориан Тибор. Первый гроссмейстер Венгрии. // «64 — Шахматное обозрение». — 1982. — № 9. — С. 21—23.
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 232. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեզա Մարոցի» հոդվածին։