Գարնակեցիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ցեղ Գարնակեցիկ (Arnebia)
Forssk., 1775

Գարնակեցիկ (լատին․՝ Arnebia)[1], գաղտրիկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ[2]։ Հայտնի է 18, Հայաստանում՝ 2 տեսակ՝ գարնակեցիկը փռված (A. decumbens) և գարնակեցիկ գծավոր են (A. linearifolia)։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Արագածոտնի (Ուրծի լեռնաշղթա), Արարատի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, անպտուղ լանջերին, կավոտ և ավազոտ հողերում։

Կառուցվածք խմբագրել

Ցողունի բարձրությունը 5-20 սմ է։ Տերևները ամբողջաեզր են, նեղ, երկար։ Բույսը պատված է խոզաններով։ Ծաղկաբույլը ոլորքներից կազմված հուրան է, ծաղիկները՝ մանր, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտղի ընկուզանման մասերը եռանիստ են՝ սուր, մսոտ ելունդներով։ Պարունակում է ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, կումարիններ, նավթաքինոններ։ Փռված գարնակեցիկի արմատները ներկատու են։ Որոշ տեսակներ ունեն հակաբակտերային հատկություն։

Ընտրված տեսակներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Azərbaycanın dərman bitkiləri və fitoterapiya. Bakı, Elm, 1998.
  2. Ali bitkilərin sistematikası, Bakı, 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարնակեցիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարնակեցիկ» հոդվածին։