Գարեջրային որովայն տղամարդկանց որովայնի ճարպակալման ընդհանուր անվանումն է, որն առաջանում է գարեջրի չարաշահման հետևանքով։

Գարեջրային որովայն

Տերմինի տարածումը խմբագրել

Հետազոտողների մի խումբ (ոչ գիտական) և առողջ ապրելակերպով ապրողները գտնում են, որ գարեջուրը վտանգ է ներկայացնում առողջության համար։ Ռիսկերի շարքին են դասում այն փաստը, որ գարեջուրն ունի բարձր կալորիականություն և բերում է ենթադրյալ հորմոնալ ազդեցության, որն առաջանում է գարեջրում պարունակվող լուպուլուսի պատճառով։ Վարկածի կողմնակիցները պնդում են, որ հենց այս հանգամանքներն են առաջացնում որովայնի ճարպակալում։ «Գարեջրային որովայն» տերմինը և բերվող փաստարկներն առաջացնում են քարոզչություն՝ ընդդեմ գարեջրի իրացման և համարվում «գարեջրի առասպել»[1]։Տղամարդու համար գարեջուր խմելու հետևանքներն այնքան էլ վարդագույն չեն, քանի որ այս ըմպելիքը խմելուց հետո տղամարդկանց մարմնում ավելանում է էստրոգենի (կանացի հորմոնի) պարունակությունը, որն առկա է լուպուլուսի մեջ․ այն նպաստում է ենթամաշկում ճարպի առաջացմանը, որի արդյունքում ձևավորվում է այսպես կոչված «գարեջրային որովայնը»[2]։

Գիտական հետազոտությունները խմբագրել

Ընդհանուր առմամբ, գարեջուրն ունի ցածր կալորիականություն (թույլ տեսակների մոտ 40 կկալ / 100 մլ, ինչը զիջում է ըմպելիքներին, որոնց սովորաբար չեն կապում ճարպակալման հետ, օրինակ ՝ կաթը)։ Չափավոր սպառման դեպքում ածխաջրերի այդպիսի դեղաչափերը չեն կարող առաջացնել ճարպակալում[3]։ Ֆիտոէստրոգենների հարցը բազմիցս բարձրացվել է տարբեր հետազոտողների կողմից, սակայն ճշգրիտ փաստեր չկան, որ այն չի բերում տեստոստերոնի և էստրոդիոլի ավելացմանն արյան շիճուկում[4]։ Գարեջրային որովայնի խնդիրն ուսումնասիրվել է նաև քաղցկեղի և սննդի ուսումնասիրությամբ զբաղվող եվրոպական առաջադեմ կազմակերպության կողմից(EPIC)։ Ուսումնասիրությունների շրջանակներում հետազոտվել է 7876 տղամարդ և 12.749 կին։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ գարեջրի չարաշահման ժամանակ կարող է ավելանա մարդու քաշը (այդպիսի վտանգ ի հայտ եկավ հետազոտված տղամարդկանց 17 տոկոսի մոտ, ովքեր խմում էին օրական մեկ լիտրից ավել գարեջուր), սակայն գարեջրային որովայն չի առաջանում[5]։ Քաշի ավելացման հիմնական պատճառն այն է, որ ոգելիչ խմիչքները բարձրացնում եմ մարդու ախորժակը և գիրացնում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jim Anderson. «Beer Myths, and Don't Believe Everything You Hear».
  2. «Влияние пива на организм человека». www.buildbody.org.ua. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  3. Нормы физиологических потребностей в энергии и пищевых веществах для различных групп населения Российской Федерации. // Методические рекомендации. — 2008. — № 2.3.1.2432-08.
  4. Hughes I, Woods HF Phytoestrogens and Health // Committee on Toxicity of Chemicals in Food, Consumer Products and the Environment. — 2003. — С. 302.
  5. Schütze M, Schulz M, Steffen A, Bergmann MM, Kroke A, Lissner L, Boeing H. Beer consumption and the 'beer belly': scientific basis or common belief? // European Journal of Clinical Nutrition. — 2009. — № 63.