Գարեգին Ասլանյան
կինոօպերատոր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Խաչիկի Ասլանյան (ապրիլի 14, 1906[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 14, 1985[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կինոօպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965)։
Գարեգին Ասլանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1906[1] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 14, 1985[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1935)[1] |
Մասնագիտություն | կինոօպերատոր |
Աշխատավայր | Գիտահանրամատչելի և ուսումնական ֆիլմերի կենտրոնական ստուդիա և Հայֆիլմ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Գարեգին Ասլանյանը ծնվել է Վանում 1906 թվականին։ 1935 թվականին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի օպերատաորական ֆակուլտետը։
1936-1939 թվականներին եղել է Մոստեխֆիլմի, 1940 թվականից՝ Հայֆիլմի կինոփաստագրական բաժնի, 1959 թվականից՝ Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի օպերատոր[3]։
Ֆիլմեր խմբագրել
- «Գեներալ Բաղրամյան» (1945)
- «Թամանյան դիվիզիայի վերադարձը» (1945)
- «Սևանի կասկադը» (1948)
- «Գևորգ Բաշինջաղյան» (1957)
- «Պոեմ Հայաստանի մասին» (1961, համատեղ)
- «Մեսրոպ Մաշտոց» (1962)
- «Թանգարան բաց երկնքի տակ» (1963)
- «Ամբողջ սրտով» (նաև սցենար, ռեժիսոր)
- «Նելսոն Ստեփանյան» (1965)
- «Երևանյան լիճ» (1969)
- «Ղուկաս Ղուկասյան» (1970)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=13188
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Գարեգին Ասլանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Ասլանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 564)։ |