Գատչինյան պալատ (Ֆաբերժեի ձու)

Ֆաբերժեի ձու

«Գատչինյան պալատ» (ռուս.՝ Гатчинский дворец), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1901 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։

Գատչինյան պալատ
Ստեղծման թնական1901
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Henry Walters? և Ուոլթերսի արվեստի թանգարան
ՀավաքածուՈւոլթերսի արվեստի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծաթ, արծնապակի, Օնիքս (միներալ), մարգարիտ, Բյուրեղապակի, թավիշ և ալմաստ
Բարձրություն127 միլիմետր
Լայնություն91 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Գատչինյան պալատ» ոսկերչական կայսերական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ուոլթերսի գեղարվեստի թանգարանում (Բալթիմոր, Մերիլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)[4]։

Դիզայն խմբագրել

Ձվի հեղինակը վարպետ-ոսկերիչ Միխայիլ Պերխինն է[1]։ «Գատչինյան պալատ» ոսկերչական ձվի մակերևույթը պատված է գիլիոշինային կաթնագույն էմալով։ Ձվի գագաթից գագաթ անցնում են մարգարտե տասներկու երիզներ[4]։ Մակերևույթը ձևավորված է նկարներով՝ ժապավեններ, զամբյուղներ, զարդանկարներ։ Ձվի գագաթներին տեղադրված են երկու խոշոր հարթ ադամանդներ։ Ըստ էության դրանց տակ տեղադրված են եղել ստեղծման տարեթիվն ու Մարիա Ֆեոդորովնայի միացագիրը, որոնք այսօր չեն պահպանվել։

Ձուն ներսից պատված է սպիտակ թավիշով[5]։

1903 թվականին Ֆաբերժեի ֆիրմայի վարպետ-ոսկերիչ Միխայիլ Պերխինը ռուս ձեռնարկատեր Ալեքսանդր Կելխի համար պատրաստել է«Կոնֆետատուփ» զատկական ոսկերչական ձուն, որը փաստացիորեն «Գատչինյան պալատ» ոսկերչական ձվի կրկնօրինակն է։

Անակնկալ խմբագրել

Երբ բացում են «Գատչինյան պալատ» ոսկերչական ձվի կափարիչը՝ հայտնվում է Գատչինյան պալատի մանրակերտը[6], որը համարվել է Մարիա Ֆեոդորովնայի նստավայրը Սանկտ Պետերբուրգի սահմաններից դուրս[7]։ Կրկնօրինակը պատրաստված է մանրագույն մանրամասնությամբ։ Անգամ երևում են թնդանոթները, Պավել I-ի հուշարձանը, ընդհուպ մինչև ծառեր և թփեր[8]։

Այն բացառիկ անակնկալներից է համարվում, որը դուրս չի գալիս ձվից։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1901 թվականի ապրիլի 1-ին՝ Զատկի տոնին է նվիրել։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ ժամանակ գինը կազմել է 5000 ռուբլի։ 1920 թվականին ձուն վաճառում են Փարիզում բնակվող ռուս աստանդական Ալեքսանդր Պոլովցովին։ 1930 թվականին այն գնում է Հենրի Ուոլթերսը՝ Բալթիմորից, որից հետո տեղափոխվում Ուոլթերսի գեղարվեստի թանգարան[9]։ 1952 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված այդ թանգարանում[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  2. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  3. 3,0 3,1 «Яйцо Гатчинский дворец Фаберже 1901». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  4. 4,0 4,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Gatchina Palace Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  5. «Гатчинский дворец - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  6. «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  7. «Gatchina Palace Egg». The Walters Art Museum · Works of Art (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  8. «Romanov – Bohème and Bourbon» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.(չաշխատող հղում)
  9. История приобретения Императорского яйца «Гатчинский дворец»

Արտաքին հղումներ խմբագրել